Գլխավոր » 2011»Մայիս»21 »
«Խճճված զուգահեռները» հայկական ֆիլմը կցուցադրվի աշխարհի 40 երկրներում
13:32
«Խճճված զուգահեռները» հայկական ֆիլմը կցուցադրվի աշխարհի 40 երկրներում
«Խճճված զուգահեռներ» հայ-ֆրանսա-նորվեգական համատեղ արտադրությամբ ֆիլմը 40 երկրներում ցուցադրման մասին դիստրիբյուցիոն պայմանագիր է կնքել Կաննի փառատոնի կինոշուկայի շրջանակներում: Այդ մասին հայտնում է Պարալլելս Ֆիլմ ընկերության տարածած հաղորդագրությունը.
«Կաննի կինոշուկայի Հայաստանի տաղավարում «Խճճված Զուգահեռները» ֆիլմի իրավատեր Պարալլելս Ֆիլմ ընկերությունը եվ Փարիզում տեղակայված ֆիլմերի տարածմամբ ու վաճառքով զբաղվող INSOMNIA WS կազմակերպությունը կնքեցին ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի «Խճճված Զուգահեռները» ֆիլմի համաշխարհային դիստրիբուցիայի պայմանագիր, որով ֆիլմը միացավ INSOMNIA ընտանիքին եվ առաջիկա հինգ տարիներին կցուցադրվի աշխարհի 40 երկրներում: INSOMNIA WS ընկերությունն արդեն ընդգրկել է «Խճճված Զուգահեռները» Կաննի կինոշուկայի համար պատրաստված ֆիլմերի, հեռուստասերիալների ու հեռուստաշոուների իր կատալոգում, որը կրում է Quality programs for selective audience (որակյալ ծրագրեր ընտրյալ հանդիսատեսի համար) վերնագիրը:
«Խճճված Զուգահեռները» ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի առաջին ֆիլմն է, որ էկրան է բարցրացել 2009 թ-ին: Ֆիլմը թերահավատությամբ ընդունվեց հայ կինոգիտական որոշ շրջանակների կողմից եվ ըստ էության տապալվեց Ոսկե ծիրան փառատոնում:
Սակայն «Խճճված Զուգահեռները» ունեցավ աննախադեպ միջազգային արձագանք եվ մասնակցություն թե արտադրության փուլում եվ թե դրանից հետո: Միջազգային մասնակցությունը կազմեց ֆիլմի բյուջեի 65%-ը, իսկ դերասանական գլխավոր կազմի 75% -ը: Ֆիլմը ցուցադրվեց Մոսկվայի կինոփառատոնի մրցույթում, Ռոտերդամում, Սան Պաուլոյում… այլուր, ներգրավվեց 2009 թ-ի ԱՊՀ լավագույն ֆիլմերի ցանկում, ստացավ բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:
Կաննում կնքված դիստրիբուցիոն այս պայմանագիրը ըստ էության արձանագրում է հայկական կինոարտադրությունը մասնագիտացված կինոշուկայում արդյունավետ ներկայացնելու շրջանի սկիզբը:» - ասվում է հայտարարության մեջ: