Զորավար Անդրանիկի անվան հրապարակ է կառուցվել Բուլղարիայում: Որոշումը Վառնայի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել էր դեռեւս 2010 թ. մայիսին: Հրապարակի բացումը կայացել է, եւ Վառնայի պուրակներից մեկն արդեն կրում է հայ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի անունը:
Բիբլիական Արարատը թիկունքին, պայքարի խորհրդանիշ բռունցքով, 20 տոննա կշռող արձանը Վառնա տեղափոխվել է Թուրքիայի տարածքով: Ավելին' ճանապարհին այն յուրատեսակ մկրտություն է ստացել զորավարի ծննդավայր Շապին-Գարահիսարում: