Ուրբաթ, 19.04.2024, 06:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » Ա. Խաչատրյանի անվան տրիոն հրավիրում է «Երաժշտական շրջագայության»
11:48
Ա. Խաչատրյանի անվան տրիոն հրավիրում է «Երաժշտական շրջագայության»
 Քընալը
Օգոստոսի 18-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում արվեստասերները հնարավորություն կունենան «Երաժշտական շրջագայություն» կատարելու. այսպես է կոչվում Ա. Խաչատրյանի անվան տրիոյի նոր ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, հուլիսից իրենք Լեհաստանի դեսպանատան հետ համատեղ իրականացնում են «Լեհական երաժշտական հինգշաբթի Ա. Խաչատրյանի տանը» նախագիծը:

Յուրաքանչյուր ամսվա նախավերջին հինգշաբթի օրը Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպվում է որեւէ հետաքրքիր երաժշտական միջոցառում: Նախագծի մեկնարկը տրվեց լեհ դաշնակահարուհի Քրիստինա Ռաձինսկայայի' հուլիսին տեղի ունեցած մենահամերգով: Այս ամսին տեղի ունենալիք համերգը երկրորդն է: Դա Ա. Խաչատրյան անվան տրիոյի յուրահատուկ ծրագիրն է: Այստեղ ընդգրկված են տարբեր կոմպոզիտորներ, կներկայացվեն տարբեր երկրներ: Համերգային ծրագիրը սկսվելու է լեհական արվեստով եւ ավարտվելու Ա. Խաչատրյանի երաժշտությամբ:

Ա. Գրիգորյանը նշեց, որ կցուցադրվեն նաեւ վիդեոսլայդեր, կադրեր, որոնք կներկայացնեն այդ երկրների տեսարժան վայրերը, այսինքն' նրանք, ովքեր կգտնվեն թանգարանում, համերգի ընթացքում կկարողանան երաժշտական շրջագայություն իրականացնել: Այս դեպքում եւս մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660859/

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 954 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արամ Խաչատրյանի անվան տրիո, Արամ Խաչատրյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Sundance   (11.10.2012 20:12) [Նյութ]
Yeah that's what I'm takilng about baby--nice work!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0