Ուրբաթ, 19.04.2024, 15:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Աբաս Քիառոստամի
18:16
Աբաս Քիառոստամի
Աբաս Քիառոստամի"Մենք հասկացանք, որ չենք հասկանում միմյանց”

"Ոսկե ծիրան”-ային տենդը մայրաքաղաքում շարունակվում է: 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հավանաբար այդ տենդով վարակված, կրկին Երեւան է ժամանել իրանական կինոյի վարպետ, ռեժիսոր Աբաս Քիառոստամին:): Սա նրա երրորդ այցն է Հայաստան: "Ոսկե ծիրան” 8-րդ միջազգային փառատոնի բացման պաշտոնական արարողությանը ցուցադրվեց հենց իրանցի ռեժիսորի` 2010 թվականին նկարահանված "Վավերացված պատճեն” ֆիլմը:


Աբաս Քիառոստամին Երեւանում ոչ պաշտոնական կեղծանուն է ստացել` "Ոսկե ծիրան” փառատոնի բարեկամ: Նա բազմիցս հանդիպել, դասախոսություններ է կարդացել եւ վարպետության դասեր անցկացրել հայ հանդիսատեսի համար:

"Հայաստանի նկատմամբ բարեկամական զգացմունքներ ունեմ: Արդեն վաղուց հրաժարվում եմ մասնակցել տարբեր փառատոնների, բայց Հայաստան սիրով եմ գալիս: Սա ինձ համար յուրահատուկ վայր է”,- ասում է Քիառոստամին, ով հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման էր ժամանել պարսկահայ ընկերոջ տանը սրճելուց հետո: Ի դեպ, հանդիպմանը չէր ուշացել  :

Աբաս Քիառոստամին անդադար սեր է խոստովանում Հայաստանին, պատմում, որքան շատ ընկերներ ունի այստեղ, բայց  դեռեւս հերքում Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին պտտվող ասեկոսեները: "Հաճելի է ցանկացած առիթով Հայաստան վերադառնալ: Ցանկալի է, որ ֆիլմ նկարահանեմ այստեղ, բայց դեռ կոնկրետ գաղափարներ կամ ժամկետներ չկան”,- ասում է ռեժիսորը:

Իրանական կինոյի վարպետը խոստովանում է, որ չի կարող ինքն իր ֆիլմի հանդիսատեսը լինել: Նաեւ սխալ է համարում, երբ ռեժիսորներն ասում են, թե ինչ նպատակով են ֆիլմ նկարահանում: "Ես սխալվում եւ ասում եմ:)”,- խոստովանում է Քիառոստամին:

Մեկ անգամ նրա ֆիլմը դիտած մի հանդիսատես քննադատել է ռեժիսորին` ասելով, որ իր ֆիլմերում նա միեւնույն պատմություն է պատմում: Քիառոստամին, համաձայնվելով այդ մտքին, այժմ հասկանում է, որ դա անգիտակցաբար է ստացվել, եւ որ իր ֆիլմերով անցնող կարմիր թելը թյուրըմբռնումն է. "Մենք հասկացանք, որ չենք հասկանում միմյանց”: Հենց այս խորագրի ներքո են ապրում ռեժիսորի հերոսները:

Ռեժիսորը խոսեց նաեւ իրանական կինոյի` վերջերս ձեռք բերած հաջողության մասին. "Դա պայմանավորված է նրանով, որ լավ ռեժիսորներ ունենք  : Պարսկաստանում Ամերիկյան ֆիլմեր չեն ցուցադրվում, դրա համար էլ հետաքրքրությունը պարսկական ֆիլմերի հանդեպ աճում է: Եվ ընդհանրապես, Իրանի վիճակը հետաքրքրում է ամբողջ աշխարհին”:

"Այնպիսի տպավորություն է, որ հայերը կինո չեն սիրում: Նրանք հաճախում են համերգների, ցուցահանդեսների, բայց կինոթատրոն` ոչ: Սակայն "Ոսկե ծիրանի” բացմանը նկատեցի, թե ինչպիսի համբերատար եւ ուշադիր հանդիսատես ունեք: Հանդիսատես, որը ապրում է մի քաղաքում, որտեղ մեկ կինոթատրոն կա”,- ասում է Աբբաս Քիառոստամին:

Այժմ հայտնի ռեժիսորը ֆիլմ է նկարահանում Ճապոնիայում: Ֆիլմը սիրային եռանկյունու մասին է` երկու տղամարդ եւ մեկ կին  :

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%A1%D5%A2%D5%A1%D5%BD-%D6%84%D5%AB%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B4%D5%AB/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 918 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ, Աբաս Քիառոստամի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Rama   (13.12.2013 11:40) [Նյութ]
Heck of a job there, it ablelutosy helps me out.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0