Հինգշաբթի, 02.05.2024, 01:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Ալեքսանդրյան մեթոդը «ներմուծվեց» Երեւան
14:06
Ալեքսանդրյան մեթոդը «ներմուծվեց» Երեւան
Գայանե Խաչատուրյան
«Առավոտը» 2010թ. վերջին ներկայացրել էր Ցյուրիխի կոնսերվատորիայի ուսանող, ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի միջնորդությամբ Ազգային օպերային թատրոնում հյուրախաղերի եկած ճանաչված դիրիժոր Մարկ Կիսոցցիին: Այժմ էլ հայ երաժշտի նախաձեռնությամբ Երեւանի օպերային թատրոնի հաջորդ հյուրն է եվրոպական երաժշտական ուսուցման ասպարեզում Ալեքսանդրյան մեթոդ-տեսության հայտնի մասնագետ Սիլվիա Բաումանը, ով Ցյուրիխի կոնսերվատորիայում Շ. Գրիգորյանի դասախոսն է: Ֆագոտահարը մեզ տեղեկացրեց, որ տիկին Բաումանը նաեւ հիանալի ֆլեյտահարուհի է:

«Առավոտի» հետ զրույցում Ս. Բաումանը ներկայացրեց Ալեքսանդրյան մեթոդի անհրաժեշտությունն ու կարեւորությունը. «20-րդ դարի սկզբներին ավստրալացի դերասան Ֆրեդերիկ Ալեքսանդրը հիվանդանում է խրոնիկ լարինգիտով: Բժիշկները չեն կարողանում ոչնչով օգնել, եւ նա ինքն է գտնում ելքը՝ սկսում է խոսելու եւ ավելի հեշտ շարժվելու նոր ուղիներ փնտրել: Այդ ժամանակ տեղյակ էլ չէր, որ իր առողջական խնդիրների պատճառները գալիս են պարանոցի եւ մարմնի չափազանց լարվածությունից: Շուրջ 50 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում Ալեքսանդրը կատարելագործում է իր մեթոդները՝ զուգահեռ պատրաստելով մասնագետներ»: Նա հավելեց նաեւ, որ այս մեթոդն իր մեջ ներառում է երկարատեւ սովորույթների փոփոխություն: Ուսուցիչը գործում է իբրեւ մարզիչ, անընդհատ ուղղորդելով եւ օգնելով արվեստագետին: Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ նույնիսկ մասնակի հաջողության դեպքում խնդիրներն իրենց-իրենց սկսում են լուծվել, քանի որ դրանք այլեւս անգիտակցական ջանքեր չեն: Ավելի մատչելի ներկայացնելով ասելիքը, տիկին Բաումանը հայտնեց. «Ալեքսանդրյան մեթոդը ընդգծում է, թե ինչպես պետք է պահել գլուխն ու վիզը՝ մեջքի ու մարմնի մնացած մասերի հարաբերությամբ, երբ բեմում ինչ-որ գործողություն է կատարում արվեստագետը՝ նվագում է, երգում կամ շարժվում»: Սիլվիա Բաումանն ասաց, որ Երեւանում գտնվելու 4 օրերի ընթացքում ինքն օպերային թատրոնի արտիստների հետ կանցկացնի գործնական աշխատանք, փորձարկելով տեխնիկան՝ մկաններ եւ հոդացավ, ձայն եւ շնչառություն, շարժում եւ դիրք, սթրես, գիտակցում, կենտրոնացում ուղղություններով:

Հարցին, թե այս մեթոդը փորձարկվում է միայն երաժիշտների՞ շրջանում, տիկին Բաումանը նախ նշեց, որ տեխնիկան վաղուց կիրառվում է եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ այլուր, հետո էլ պատասխանեց, թե դրանից օգտվում են դրամատիկ թատրոնի դերասաններն ու մշակույթի այլ ոլորտի ներկայացուցիչներ եւ նույնիսկ սովորական մարդիկ: Ասաց նաեւ, որ շատ հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Ե. Մենուհինը, Փ. Մաքարտնին, Սթինգը, Բրիմը, սըր Ադրիան Բոլթը իրենց բեմական կյանքը զուգահեռել են Ալեքսանդրյան տեսության հետ:
 
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95130/view

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 822 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Denzel   (06.03.2012 08:23) [Նյութ]
It's posts like this that make surfing so much plesarue

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0