Ուրբաթ, 29.03.2024, 12:21
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Բանգլադեշցիներին սովորեցրել են հայկական պարել (տեսանյութ)
17:05
Բանգլադեշցիներին սովորեցրել են հայկական պարել (տեսանյութ)
Մալաթիա-Սեբաստիա համայնք
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ երրորդություն եկեղեցու հարակից այգում երեկ տեղի է ունեցել ազգագրական պարի երեկո՝ «Պարենք հայերեն»։ Նախաձեռնությունը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սիրողական խմբինն էր՝ Տիգրան Մարտիրոսյանի գլխավորությամբ և համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի աջակցությամբ։

Կազմակերպիչների խոսքերով՝ նախաձեռնության նպատակը հայ ժողովրդին իր արմատներին վերադարձնելն է, ազգագրական պարը հասարակության ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելը։ Հաջողության դեպքում նախատեսվում է նմանատիպ դասընթաց-միջոցառումներ կազմակերպել նաև Երևանի այլ համայնքներում, անգամ մարզերում։ Կազմակերպիչներն առայժմ ֆինանսավորում չեն ստանում։ Այս անգամ նրանց աջակցել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկան։

Խմբի անդամները մինչև ուշ երեկո միջոցառման մասնակիցներին սովորեցրել են պարի շարժումները և բացատրել դրանց նշանակությունը։

Նման հաջորդ միջոցառումը տեղի կունենա հաջորդ կիրակի, ժամը 20։00-ին, նույն համայնքում՝ թաղապետարանին հարող այգում։
Նշենք, որ «Կարինի» նախաձեռնությամբ բաց դասեր անցկացվում են դեռևս 2005թ.-ից։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/20/karin/


 



Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 869 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Nishar   (06.03.2012 07:43) [Նյութ]
You keep it up now, udnresantd? Really good to know.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0