Շաբաթ, 27.04.2024, 04:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մայիս » 14 » Գյումրիում ավարտվել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը
23:14
Գյումրիում ավարտվել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը
  Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր փակումն ու գալա-համերգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գյումրիից, համերգի ժամանակ ելույթներ ունեցան փառատոնի դափնեկիրները, տարբեր ավանակարգերում հաղթող ճանաչված, առաջին, երկրորդ, երրորդ կարգերի եւ հատուկ մրցանակների արժանացած երաժիշտ-կատարողները, «Սպեղանի» երգչախումբը, Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը: Փառատոնի հանդիսավոր փակման ընթացքում կատարվեց նաեւ մրցանակաբաշխություն:

Նշենք, որ արդեն երրորդ անգամ անցկացված փառատոնը մեկնարկել էր մայիսի 5-ին: Միջոցառումը նախաձեռնել էին ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական «Փյունիկ» հիմնադրամը: Փառատոնն անցկացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Փառատոնի շրջանակներում անցկացվել են մշակութային մի շարք միջոցառումներ՝ հանդիպումներ, կլոր սեղան- քննարկումներ, գիտաժողով եւ վարպետության դասեր՝ փառատոնի մասնակիցների համար: Այս ընթացքում անցկացվել է նաեւ «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» հինգերորդ միջազգային գիտաժողովը: Գյումրիի տարբեր մշակութային կրթօջախներում տեղի են ունեցել նաեւ մասնագիտական մրցույթներ յոթ անվանակարգերով՝ դաշնամուր, լարային, փողային գործիքներ, մեներգեցողություն, ժողովրդական նվագարաններ, ժողովրդական երգ եւ կամերային անսամբլ:

Փառատոնին մասնակցել են նշանավոր արվեստագետներ եւ երաժիշտ- կատարողներ' ԼՂՀ-ից, ՌԴ-ից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Բելառուսից, Իրանից, Կիպրոսից եւ Մեծ Բրիտանիայից: Մրցույթին մասնակցել են նաեւ հանրապետության մյուս մարզերի արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները: Ընդհանուր առմամբ, այս տարի փառատոնին մասնակցել են 23 երկրների ավելի քան 1218 մասնակից-կատարողներ:

Փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ պատվոգրեր եւ մրցանակներ են հանձնվել ավելի քան վեց հարյուր մասնակիցների: Բազմաթիվ մասնակիցներ արժանացել են փառատոնի կազմկոմիտեի սահմանած հատուկ մրցանակների' «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող», «Վիրտուոզ կատարող»,»Հայ հոգեւոր երգերի լավագույն կատարող», «Մասնագիտական հանձնաժողովի խրախուսական», «Հանդիսատեսի համակրանք», «Բեմական հմայք», «Լավագույն կոնցերտմայստեր» եւ այլն:

Լավագույն յոթ հաղթողները պարգեւատրվել են Մեծ մրցանակով' դաշնամուր' Գեորգի Աբուլաձե (Վրաստան), լարային գործիքներ' Դավիթ Կոսեմյան(Հայաստան), փողային գործիքներ' Յուլիա Շոստոբիչ (Բելառուս), մեներգեցողություն' Անի Բեկջանյան (Հայաստան), կամերային անսամբլ' Դաշնամուրային կվինտետ (Հայաստան), ժողովրդական գործիքներ' Ահմադ Յահյազադե (Ֆրանսիա), ազգային երգեցողություն' Արման Խաչատրյան (Հայաստան):


Աղբյուր` http://armenpress.am/arm/news/652441/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1118 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 2
0  
2 Lastfriendforever   (26.07.2013 18:54) [Նյութ]
You can always tell an expert! Thanks for cotibirutnng.

0  
1 Hank   (26.10.2011 15:39) [Նյութ]
One or two to rmeember, that is.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0