Հինգշաբթի, 28.03.2024, 22:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » Համմերի արվեստների թանգարանում կցուցադրվի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը
13:33
Համմերի արվեստների թանգարանում կցուցադրվի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը
Հայաստանի վերջին լարախաղացը
Արմանդ Համմերի (Լոս Անջելես) մշակության կենտրոնում եւ արվեստների թանգարանում հունիսի  18 -ին կկայանա «Հայաստանի վերջին լարախաղացը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ցուցադրության կազմակերպիչը ԱՄՆ-ում գործող հայկական «Արփա» հիմնադրամն է:

Նշենք, որ ռեժիսորներ Իննա Սահակյանի եւ Արմինե Երիցյանի այս ֆիլմը լավագույնն էր ճանաչվել 2011 թ.  հունվարի 25-ից փետրվարի 1-ը Նյու Յորքում կայացած պարային փաստագրական ֆիլմերի  39-րդ փառատոնում (Dance on Camera Film Festival):

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը պատմում է հայ լարախաղաց վարպետներ Ժորա Արմենակյանի ու Կնյազ Մհերյանի եւ Հայաստանում նրանց անհետացող արվեստի մասին:

2010թ. հոկտեմբերի 17-ին ամերիկյան PBS հեռուստաընկերությամբ կայացել էր ֆիլմի պրեմիերան:  Ֆիլմը ցուցադրվել է նաեւ Ճապոնիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում եւ այլ երկրներում:

«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը հաղթել է նաեւ Բելգրադի ազգային ֆիլմերի  XIX փառատոնում:

Հոկտեմբերի 22-ին ֆիլմը ցուցադրվել է Լայպցիգի միջազգային փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում կայացած հայկական  «Նուռ» փառատոնում:


Աղբյուր`http://news.am/arm/news/63782.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 796 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Yalda   (04.03.2012 07:28) [Նյութ]
Thanks for spenidng time on the computer (writing) so others don't have to.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0