Ուրբաթ, 26.04.2024, 05:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել
14:58
ՀՀ վարչապետին թյուրիմացության մեջ են գցել
Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջ
Անցած շաբաթ օրը Արթիկ քաղաք և հարակից մի շարք գյուղեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած այցի ժամանակ մի խումբ գյումրեցիներ Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով ցուցապաստառներով դիմավորեցին նրան, ինչպես նաև նույն պահանջով նամակ հանձնեցին վարչապետին: Ցուցապաստառների վրա գրված էին հետևյալ կոչերը.  "Վերադարձրեք մեր 4 որմնանկարները"  , "Մինասը մեզ, Հասմիկը` Ձեզ":

Վարչապետը Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով իրեն դիմած  գյումրեցիներիս խոստացավ  քննարկումներ անցկացնել և պատասխանել նախորդ ամիս հազարավոր քաղաքացիների ստորագրություններով իրեն ուղարկված` Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջագրին:

Այնուհետև նույն այցի ընթացքում, Արթիկի մշակույթի տանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նրանցից մեկի` Մինասի որմնանկարները վերադարձնելու խնդրի մասին հարցին պատասխանելով, վարչապետն ասաց, թե ինքը համոզված է, որ հազարավոր գյումրեցիներ էլ համաձայն են որմնանկարները փրկելու նպատակով Երևան տեղափոխմանը:

Մի կողմ թողնենք այն հարցը` իսկ  ով ասաց, որ հնարավոր չէր որմնանկարները տեղում փրկել…. Խնդիրն այլ է, հաստատ ինչ-որ մեկը վարչապետին գցել է թյուրիմացության մեջ, երբ հուշել է, թե ինքը հազարավոր համակիրներ ունի Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու  հարցում:

Որմնանկարները տեղափոխելուն դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի կողմից արդեն իսկ մեկ ամսվա ընթացքում հավաքվել է մոտ 8 000 ստորագրություն, որից շուրջ 5000-ը "Շիրակ կենտրոն" ՀԿ-ն կից գրությամբ անցած ամիս է վարչապետին ուղարկել, ևս 2106 ստորագրությամբ պահանջագիր էլ այսօր ուղարկվեց:  Իսկ հետաքրքիր է` հարգարժան վարչապետը կարող է արդյոք ցույց տալ որմնանկարները տանելուն կողմ գոնե մեկ տասնյակ գյումրեցիների կողմից ստորագրված որևէ գրություն: Հաստատ համոզված եմ, որ չի կարող, պարզապես իրեն ինչ-որ մարդիկ, հավանաբար` մշակույթի նախարարությունից, գցել են թյուրիմացության մեջ: Այնպես որ վարչապետին  մնում է մեկ տարբերակ, այն է` որքան հնարավոր է արագ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում և Գյումրիից տարված չորս որմնանկարները վերադարձնել օրինական տիրոջը` գյումրեցիներին:

Հ.Գ.  Ամենևին չէի ցանկանա որմնանկարների հետ կապված այս թնջուկը քաղաքականացնել, բայց մի բան չեմ կարող չասել: Ակնհայտ է, որ գոնե Գյումրիում, hամապետական երկու կարևոր ընտրություններից առաջ, իշխող կուսակցությունը և հատկապես ՀՀ նախագահը լուրջ խնդիրներ են ունենալու` հանրապետության երկրորդ քաղաքի բնակչության մշակութային իրավունքների կոպիտ ոտնահարման պատճառով: Սակայն նրանց լռությունից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ խնդիրն  իրենց բնավ չի հուզում:

Տեղեկացնում են "Շիրակ կենտրոն" ՀԿ-ից։ 


Աղբյուր`http://www.report.am/news/culture/minas-vormnankar-varchapet-shirak.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 899 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մինաս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Manuela   (23.05.2012 05:49) [Նյութ]
You put the lime in the couocnt and drink the article up.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0