Ուրբաթ, 26.04.2024, 16:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2012 » Հուլիս » 20 » Կոմիտասն ապրում է յուրաքանչյուրիս մեջ (տեսանյութ)
03:18
Կոմիտասն ապրում է յուրաքանչյուրիս մեջ (տեսանյութ)
Արտակ Ալավերդյան
Հուլիսի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Նվիրում Կոմիտասին» խորագրով համերգ։

eMedia.am-ի հետ զրույցում երեկոյի մեներգիչ տենոր Արտակ Ալավերդյանը, նշեց, որ գրական երեկոի ընթացքում կատարվել են Կոմիտասի աշխարհիկ երգերը։

«Կոմիտասի հանճարը կայանում էր նրանում, որ նա կարողացավ ժողովրդական երգերը հասցնել դասականի մակարդակի միաժամանակ այն չկտրելով ազգային արմատներից։ Ամեն հայի ենթագիտակցության մեջ տեղ ունի ազգային երաժշտության տարրը, որն այսօր հեշտությամբ արտացոլվում է կոմիտասյան ստեղծագործություններում։ Կոմիտասն ապրում է յուրաքանչյուրիս մեջ, և մենք շատ անգամ պետք է անդրադառնանք նրան՝ զգալով նրա բոլոր ստեղծագործությունների հոգին և էությունը», - ասաց Արտակ Ալավերդյանը։

Արտակը պատմեց, որ ստանալով քաղաքագետի մասնագիտություն՝ միևնույն ժամանակ նա տարվել է կոմիտասյան երգերով և երգերն էլ ավելի լավ և ճիշտ կատարելու ձգտումը նրան բերել են Կոնսերվատորիա. «Կոմիտաս երգելու ցանկությունն ինձ բերեց Կոնսերվատորիա։ Իհարկե ուղղությունս փոխվեց՝ գնացի օպերային երգեցողության ճանապարհով, սակայն Կոմիտասը մնում է իմ կյանքի կարևորագույն արժեքներից մեկը և ես իմ ստեգղծագործական ուղու ընթացքում միշտ կանդրադառնամ կոմիտասյան արվեստին»։
«Երգելիս ապրում եմ հոգևոր բավարարվածություն» - ասաց Արտակը։

Անդրադառնալով հետագա պլաններին՝ նա հույս հայտնեց, որ «Նվիրում Կոմիտասին» խորագրով համերգային ծրագիր կլինի նաև Արցախում և Հայաստանի տարբեր մարզերում. «Կարծում եմ Կոմիտասի պակասը շատերն են զգում, և ես իմ ուժերի ներածին չափով կփորձեմ այդ պակասը լրացնել»։

Նշենք նաև, որ համերգն ուղեկցվել է ցուցահանդեսով, որի ընթացքւմ ներկայացվել են Կոմիտասի կյանքի տարբեր ժամանակաշրջանների լուսանկարներ և պատկերներ։ Կոմիտասի նկարները համերգից հետո նվիրվել են «Նարեկացի» արվեստի միությանը։

Երեկոն բացել է Արմեն սարկավագ Սահակյանը՝ ներկայացնելով Կոմիտասի կյանքը և ստեղծագործական գործունեությունը։ Նվագակցել է Կատարինե Հովսեփյանը։


Աղբյուր` eMedia.am




Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1360 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Manuel   (04.08.2012 10:33) [Նյութ]
Thanks for sharnig. Your post is a useful contribution.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0