Շաբաթ, 27.04.2024, 00:33
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը դեռ մտածում է` դիմե՞լ ռեկտորի պաշտոնի համար, թե՞ ոչ
22:45
Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը դեռ մտածում է` դիմե՞լ ռեկտորի պաշտոնի համար, թե՞ ոչ
Կոնսերվատորիա
Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Շահեն Շահինյանը դեռ մտածում է` դիմե՞լ ռեկտորի պաշտոնի համար նախատեսվող մրցույթին մասնակցելու համար, թե՞ ոչ, նա դեռ դիմում չի ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Շահինյանը:

«Եթե հասկանամ, որ կարող եմ ամբողջ շենքի համար պատասխանատվություն վերցնել ինձ վրա, ուրեմն կդնեմ իմ թեկնածությունը, եթե հասկանամ, որ ես չեմ կարող պատասխան տալ շենքի ամեն ինչի համար` չեմ դնի»,- նշեց Շ. Շահինյանը: Նրա խոսքով` ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար պետք է ունենալ քարի պես առողջություն, բարձր կրթվածություն եւ մարդկային հարաբերություններ:

Տարածված լուրերին, թե նրա` ռեկտոր նշանակվելու համար բարեխոսել է Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, այժմ ԱՊՀ  Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, քանի որ Շահինյանը նրա մերձավորն է, ռեկտորի պաշտոնակատարն ասաց. «Ես շատ մոտ հարաբերությունների մեջ եմ Արմեն Սմբատյանի հետ, 35 տարվա ընկերներ ենք, ինքը մեր խորհրդի նախագահն է, ոչ մեկին չի բարեխոսել»: Շահինյանն իր կենսագրաւթյունից տվյալներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս, որ իր մասնագիտական կարեիայի ճանապարհին Արմեն Սմբատյանը ոչ մի միջամտություն չի ունեցել: «Ինքը եղել է նախարար, ես չեմ աշխատել նախարարությունում, եղել է դեսպան, ես չեմ աշխատել դեսպանությունում...»,- ասաց Շահեն Շահինյանը:

Ինչ վերաբերում է Շահինյանի` Գումի մսի շուկայի պասաժների տեր լինելուն, նա նշեց, որ դրա հետ որեւէ կապ չունի, պարզապես ծնվել է այդ տարածքում. «Կուզենայի էդ գրողների հետ հանդիպել, որ ինձ ասեն, թե որ խանութն է իմը, որ ես սկսեմ լավացնել իմ ֆինանսական վիճակը»,- ասաց նա:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանի աշխատանքը գնահատեց բավարար: «Կան եւ լավ բաներ, եւ բացթողումներ, ընդհանուր առմամբ` բավարար եմ գնահատում նախկին ռեկտորի աշխատանքը: Ամենակարեւորը այն է, որ մարդուն չշահագործեն առանց աշխատավարձի, եթե նույնիսկ այդ հարցը անհնարին է լուծելը, պետք է լուծել»,- նշեց նա:

Շահինյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է, որ իր ռեկտոր նշանակվելու դեպքում Կոնսերվատորիայում «կադրային ջարդ» լինի. «Մենք չենք նայում իրար որպես կադրեր, նայում ենք որպես մի ընտանիք, ընտանիքներում էլ է լինում պրոբլեմ, բայց ոչ մի անգամ կադրային ջարդ չենք անում, նույնն էլ Կոնսերվատորիայում կլինի»,- պատասխանեց նա` բացառելով իր ռեկտոր նշանակվելու դեպքում որեւէ մասնագետի աշխատանքից հեռացումը:

«Այլ է ադմինիստրացիայի հարցը, եթե հասկանանք, որ մարդը չի աշխատում, բայց ձեւակերված է, կխնդրենք, որ նա հեռանա»,- ասաց Շահինյանը:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն դադարեցվել է  Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը: Ի դեպ, NEWS.am-ը  այս հարցի շուրջ ավելի վաղ զրուցել էր նաեւ արդեն նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանի հետ:


Աղբյուր`http://news.am/arm/news/65350.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 622 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Jayna   (12.10.2012 00:19) [Նյութ]
I love these articles. How many words can a wrodsimth smith?

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0