Երեքշաբթի, 16.04.2024, 09:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » Մանկական «Նոր ալիք»-ում Լիդուշիկն արժանացել է հատուկ նվեր-մրցանակի
03:28
Մանկական «Նոր ալիք»-ում Լիդուշիկն արժանացել է հատուկ նվեր-մրցանակի
Լիդուշիկն
Օգոստոսի 20-22-ը Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում տեղի ունեցած մանկական «Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանի մասնակից 12-ամյա Լիդուշիկը (Լիդա Առաքելյան) արժանացել է հատուկ մրցանակի իտալական «Ռաունա» հեռուստաընկերության կողմից:

«Հատուկ մրցանակի շնորհիվ, Լիդուշիկը հնարավորություն կունենա մասնակցելու այդ հեռուստաընկերության ամենահայտնի մանկական հեռուստածրագրերից մեկին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան հեռարձակող «Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Լիանա Վարդանյանը: Նրա խոսքով' Լիդուշիկը շատ լավ է հանդես եկել մրցույթում. նրա «Պարը» երգը մեծ արձագանք է ստացել: Մրցույթում հաղթել եւ գլխավոր' «Հախճապակե ալիք» մրցանակին է արժանացել ազգությամբ հայ, բայց Ուկրաինան ներկայացնող մասնակից Անդրանիկ Ալեքսանյանը' Խմելնիցկ քաղաքից:

Մանկական «Նոր ալիք»-ը, համաձայն մրցույթի կանոնադրության, ի տարբերություն երիտասարդ կատարողների համանուն մրցույթի' չի հեռարձակվում ուղիղ եթերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրերի տնօրենը, ըստ նախնական տվյալների' մրցույթի տեսաձայնագրված տարբերակն առաջիկա օրերին եթեր կհեռարձակվի հեռարձակման իրավունք ունեցող հեռուստաընկերություն հասնելուն պես:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661700/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 769 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիդուշիկ, Նոր ալիք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Andi   (04.01.2014 12:32) [Նյութ]
Your story was really intivmafore, thanks!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0