Ուրբաթ, 29.03.2024, 11:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 10 » «Նաիրի»-ն դռները կբացի «Ոսկե Ծիրան» փառատոնի օրերին
12:21
«Նաիրի»-ն դռները կբացի «Ոսկե Ծիրան» փառատոնի օրերին
«Նաիրի» կինոթատրոն«Նաիրի» կինոթատրոնն իր նախկին գործառույթներին կվերադառնա միայն «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին:

Վերջերս փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը լրագրողներին հայտնել էր, որ հնարավոր է` փառատոնի օրերին «Նաիրի» կինոթատրոնը գործի:

Վաղը` հուլիսի 10-ին արդեն մեկնարկում է «Ոսկե Ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը:

«Նաիրի» կինոթատրոնի գործել-չգործելու մասին տեղեկություններ փորձեցինք ստանալ փառատոնի մամուլի կենտրոնից:

Մամուլի պատասխանատուն Aysor-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Նաիրի»-ն փառատոնի օրերին, իրոք, գործելու է`սեփականատերերի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն. «Փառատոնի ողջ ընթացքում ծրագրային ֆիլմերի ցուցադրություն է լինելու «Նաիրի»-ում, իսկ տոմսերի գները լինելու նախկինի պես, որևէ փոփոխություն չկա»:

Պատասխանատուն նաև տեղեկացրեց, որ «Ոսկե Ծիրան»-ի օրերին կինոթատրոնը գործարկելու համար որևէ գումար չի վճարվել` ո'չ փառատոնի կազմակերպիչների, ո'չ էլ քաղաքապետարանի կողմից. միայն կինոթատրոնի իրավատերերի հետ համաձայնեցում է եղել:

Այն հարցին, թե արդյոք Երևանի քաղաքապետարանի կողմից` Սպենդիարյանի անվան դպրոցը փառատոնին տրամադրելու խոստումը ուժի մեջ է, Aysor-ի զրուցակիցը պատասխանեց, որ հարցը դեռևս քննարկման փուլում է և պարզ կլինի հետագայում, քանի որ դպրոցի տեխնիկական վերազինման համար էական ներդրումներ են հարկավոր. «Որոշումն ընդունվելու դեպքում` դպրոցը կծառայի ոչ միայն փառատոնի օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում կլինեն «Ոսկե Ծիրան»-ի ֆիլմերի անվճար ցուցադրումներ»:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/09/golden-apricot-nayiri/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 731 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Sylwester   (24.05.2012 02:43) [Նյութ]
This is ecaxtly what I was looking for. Thanks for writing!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0