Հինգշաբթի, 18.04.2024, 15:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » «Ոսկե ծիրան». Գերմանացի ռեժիսոր Անդրեա Ռոգոն ներկայացնելու է կուբացի բլոգերի կյանքը անազատության մեջ
16:34
«Ոսկե ծիրան». Գերմանացի ռեժիսոր Անդրեա Ռոգոն ներկայացնելու է կուբացի բլոգերի կյանքը անազատության մեջ
Անդրեա Ռոգո
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված գերմանացի ռեժիսոր Անդրեա Ռոգոյի «Ես ազատ եմ» ֆիլմը պատմում է Կուբայի բնակիչների, և ազատության վերաբերյալ պատկերացումների մասին:

Ֆիլմի հերոսները քաջատեղյակ են, թե ինչ սահմանափակումներ են գործում նրանց դեմ: «Կարևորը, որ դու ազատությունը գտնես քո մեջ, կարևորը որ դու ինքդ քեզ ազատագրես», ասաց Ռոգոն Երևանում: Ըստ ֆիլմի սյուժեի հասարակության ամենամեծ թշնամին մի կին բլոգեր է, ով իր գրառումներով մերկացնում է համակարգի էությունը:

«Երկրի մասին պատկերացում կազմելու համար պետք է տեսնես, թե ինչպես է այդ երկրում ժամանակը ընթանում: Ֆիլմի վերնագիրը ելնում է այն բանից, որ կուբացիներից մեկն նշեց, թե այնքան շատ է մի բան ասում, որ ակամա հավատում է դրան: Նա ասաց. «Ես ազատ եմ. այս սուտն այնքան հաճախ եմ կրկնել, որ ինքս էլ եմ սկսել հավատալ դրան», - պատմել է ռեժիսորը: Այդպիսով, Ռոգոն ընդգծեց, որ նրանք արդեն հավատում են, որ ազատ են: «Ես ուզում էի իմ կինոնկարի միջոցով հաղորդել կուբացիների կարծիքները և նրանց վիճակը: Դրա համար ձայնը ֆիլմում ներկայացնում եմ առանց պատկերի, իսկ պատկերը առանց ձայնի», - ասաց Ռոգոն:

Ֆիլմը վերջանում է հույն բանաստեղծ Պ. Կավաֆիսի բանաստեղծությամբ, որտեղ հնչում են հետևյալ տողերը. «դու ուրիշ տեղ ես փնտրում ազատությունը, չտեսնելով, որ այն քո մեջ է»:

Ըստ ռեժիսորի, կուբացիները ոչինչ չեն անում իրենց ազատության համար:

 
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74187/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 610 | Ավելացրեց: admin | Տեգեր: Անդրեա Ռոգո, «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփա, Ես ազատ եմ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Lyndee   (15.11.2012 12:14) [Նյութ]
That's the smart thinking we could all bneieft from.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0