Ուրբաթ, 29.03.2024, 11:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Փարաջանովը հուշել է, որ իր մասին ֆիլմ նկարահանեն (տեսանյութ)
14:33
Փարաջանովը հուշել է, որ իր մասին ֆիլմ նկարահանեն (տեսանյութ)
Սերժ Ավեդիկյան
Մյուս տարվա ապրիլից կսկսվեն Սերգեյ Փարաջանովին նվիրված նոր ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի սցենարիստն է ուկրաինացի պրոդյուսեր Օլենա Ֆետիսովան: Նա այսօր Ֆրանսիական դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատմեց, որ նախագիծը խորհրդանշական է այն առումով, որ միտքը ծագել է երկու տարի առաջ «Ոսկե Ծիրանի» շրջանակներում: Իսկ այսօր արդեն կրկին նույն «Ոսկե Ծիրանի» շրջանակներում պատրաստ է թողարկման:

Նախաձեռնելով Փարաջանովի մասին ֆիլմը՝ հեղինակները նպատակ են հետապնդում արժանին մատուցել ականավոր ռեժիսորին և անձնավորությանը, ով փառքով պսակեց Հայաստանը, Ուկրաինան և Վրաստանը, ինչպես նաև այդ երկրների ժողովուրդներին՝ ստեղծելով այնպիսի հանճարեղ ֆիլմեր, ինչպես «Նռան գույնը», «Մոռացած նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», և ում անունը գրանցված է աշխարհի բոլոր կինոհանրագիտարաններում:

Փարաջանովի մասին ֆիլմը միջազգային նախագիծ է, ֆրանսիական ուժեղ ներգրավվածությամբ, քանի որ դերակատարը և համառեժիսորը ֆրանսիացի հայտնի դերասան, ռեժիսոր 2010թ. «Ոսկե արմավենու» դափնեկիր Սերժ Ավեդիկյանն է:

Այս նախագիծը բոլոր շանսերն ունի ցուցադրվելու միջազգային ամենահեղինակավոր կինոփառատոներում, կինոդահլիճներում և հեռուստատեսությամբ:

Այսօր ֆրանսիական դեսպանատանը հրավիրված ասուլիսի ընթացքում Սերժ Ավեդիկյանը պատմեց, որ Օլենա Ֆետիսովայի կողմից ստանալով ֆիլմում գլխավոր դերակատարը և ռեժիսորը լինելու հրավերը, ուսումնասիրելով սցենարը՝ մեկնել է Կիև, իր հետ տանելով մի տեսաձայնագրություն՝ 1984թ.-ին նկարահանված իր և Փարաջանովի հանդիպումը նրա տանը: «Վաղուց չէի դիտել այդ ֆիլմը: Երբ Կիևում նայեցի, ազդվեցի և հասկացա, որ առավել ևս ճիշտ էր, որ 25-30 տարի հետո Փարաջանովը պետք է հուշեր ինչ-որ մեկին, որ Սերժը պետք է վերադառնա այն հանգույցը, որը եղել է Սերգեյ Փարաջանովի և իմ մեջ»,- ասաց գլխավոր դերակատարը և ավելացրեց, որ մահվանից 21 տարի անց քչերի մասին է ֆիլմ նկարահանվում:

Ի դեպ, ֆիլմի շրջանակներում մեկ շաբաթ նկարահանումներ կկատարվեն նաև Հայաստանում:

Ֆիլմի մասին պատմող մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26341.html





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 734 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերժ Ավեդիկյան, Փարաջանով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Reggae   (04.01.2014 22:44) [Նյութ]
I just hope whvoeer writes these keeps writing more!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0