Ուրբաթ, 26.04.2024, 04:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 1 » Սամարայում բացվել է Ընծայի ցուցահանդեսը (լուսանկարներ)
01:39
Սամարայում բացվել է Ընծայի ցուցահանդեսը (լուսանկարներ)
Գևորգ Բաբախանյանի (գրական մականունը՝ Ընծա) ցուցահանդես
Ռուսաստանի Սամարա քաղաքի «Նոր պատկերասրահում» բացվել է Գևորգ Բաբախանյանի (գրական մականունը՝ Ընծա) ցուցահանդեսը։ Նրա նկարներից բացի, ցուցահանդեսին ներկայացված են նաև ձեռագործ գորգեր, կերամիկա և ոսկերչական աշխատանքներ։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել անձամբ Բաբախանյանը։

«Ընծան» ծնվել է 1968թ. Էջմիածնի շրջանի Գայ գյուղում։ Իր կյանքի 20–տարուց ավելին նա արտասահմանում է անցկացրել։ Երկար տարիներ ապրել է Իսրայելում, որտեղ արվեստի և նկարչության մասնավոր դասերի է այցելել, 1995թ. կուսակրոն քահան է ձեռնադրվել՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Արք. Մանուկյանի ձեռամբ։ Իսրայելից տեղափոխվել է Իտալիա, որտեղ ավարտել է Վենետիկի արվեստի ակադեմիան։ Այժմ ապրում և ստեղծագործում է Էջմիածնում։ Նա նաև երիտասարդական «Անուրջներ» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

Սամարայում ներկայացված են «Ընծայի» մոտ 40 աշխատանքները, որոնց մեծ մասը յուղանկարներ են։ Նրա ստեղծագործության հիմնական թեմաներն են՝ Հայաստանը և մանկությունը։ «Իմ աշխատանքներում ես ձգտում եմ երեխա մնալ»,– ասում է  Բաբախանյանը։ Իսկ մասնագետները նշում են, որ Բաբախանյանի նկարներում թվացյալ պարզության հետևում թաքնված է աշխարհի  փիլիսոփայական և գեղագիտական իմաստավորման անհավատալի խորությունը։

Ֆոտոներ

Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/30/yntca/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 1551 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էջմիածին, Ընծա, Սամարա, ցուցահանդես, ՌԴ, Գևորգ Բաբախանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Auth   (11.09.2012 21:15) [Նյութ]
Wow, your post makes mine look felebe. More power to you!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0