Շաբաթ, 27.04.2024, 01:26
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » Սիբիլ Փեքթորոսօղլու. Թուրքիայում հայերենի պահպանման համար հնարավոր ամեն բան կանեմ (տեսանյութ)
15:12
Սիբիլ Փեքթորոսօղլու. Թուրքիայում հայերենի պահպանման համար հնարավոր ամեն բան կանեմ (տեսանյութ)
Սիբիլ Փեքթորոսօղլու
Թուրքիայի հայազգի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն, ում կատարմամբ առաջին հայերեն երգը վերջին ժամանակներս հայտնվեց Թուրքիայի առաջատար երաժշտական հեռուստաալիքների եթերում, թուրքական «Սաբահ» (Sabah) պարբերականի հետ զրույցում ասել է. «Թուրքական հեռուստաընկերության եթերում իմ տեսահոլովակը տեսնելն ինձ շատ երջանկացրեց. Հնարավոր ամեն բան կանեմ, որպեսզի այս հողերին հարազատ հայերենը պահպանվի: Երազում եմ մի օր Անիի ավերակներում հարյուրամյա հայկական ժողովրդական մի երգ կատարել»:

Խոսելով Թուրքիայում իր գործունեության մասին` հայազգի երգչուհին պատմում է. «Հայաստանցիների համար էլ սա լավ անակնկալ էր: Եթե նախկինում հայկական երգերի տեսաերիզները ԱՄՆ-ից կամ Հայաստանից էինք այստեղ բերում, ապա հիմա ինքներս ենք այստեղից ուղարկում»:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի երաժշտական հեռուստաալիքների և TRT-ի եթերում առաջին անգամ հայտնվել է Սիբիլ Փեքթորոսօղլուի կատարմամբ մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Նամակ» ստեղծագործության խոսքերի հիման վրա գրված համանուն երգի տեսահոլովակը:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/18/sibil/







Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 808 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Սիբիլ Փեքթորոսօղլու | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Lurraine   (14.10.2012 09:09) [Նյութ]
A piece of erduitoin unlike any other!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0