Շաբաթ, 27.04.2024, 06:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 31 » Թուրք նախարարը ցանկանում է վերմակով ծածկել հայկական հեթանոսական Աստվածների արձանները
00:33
Թուրք նախարարը ցանկանում է վերմակով ծածկել հայկական հեթանոսական Աստվածների արձանները
Նեմրութ լեռան վրա գտնվող Աստվածների արձաններ
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, թե Նեմրութ լեռան վրա գտնվող Աստվածների արձաններն անհրաժեշտ են տեղափոխել մոտական թանգարան, քանի որ բնակլիմայական պայմանները վնասում են արձաններին։

Թուրքական Mylife կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինքը շատ է անհանգստանում Նեմրութ լեռան վրա գտնվող հուշարձանների ճակատագրով։ «Մեր քունը փախել է այն մտքից, որ կարող է  հանկարծ այդ արձանները վնասվեն։ Իմ ձեռքում լիներ, վերմակս այդ արձանների վրա կգցեի»,-ասել է թուրք նախարարը՝ շեշտելով, որ իրենք տարբեր առաջարկներ են ստացել՝ արձանների պահպանման հետ կապված։

Ըստ նախարարի՝  որոշ մասնագետներ առաջարկում են արձանները պատել քիմիական լուծույթներով, որոնք կապահովեն արձանների ամրությունը, ինչպես նաեւ արձանների շուրջ ապակե պատ կառուցել կամ վրան տեղադրել։ «Ձմռանը լեռան վրա ուժեղ քամի է լինում եւ դրան չի դիմանա թե վրանը, թե ապակե պատերը։ Իսկ ամուր ապակել պատեր կառուցելու համար անհրաժեշտ է հիմքեր փորել, ինչով ավելի վնաս կտանք արձաններին։ Դրա համար էլ մտածում ենք, որ ամենահարմար տարբերակն այն է, որ արձանները ուղղաթիռով տեղափոխվի 800 մետր ներքում գտնվող Քահթայի թանգարաններից մեկը»,-շեշտել է Էրթուղրուլ Գյունայը։

Նշենք, որ հիշյալ Նեմրութ լեռը գտնվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, իսկ մյուսը՝ մեծ Նեմրութը՝ Վանա լճի հարեւանությամբ։

Նեմրութի վրա գտնվող դամբարանաբլուրում հայ հեթանոսական Աստվածների արձանները ստեղծել է Կոմմագենեի արքա Անտիոքոս 1-ին Երվանդունին, ում թագադրել է Տիգրան Մեծը եւ նրան հանձնել Հայկական կամ Տիգրանյան թագ, որը շարունակել են կրել Կոմմագենեի հաջորդ թագավորները՝ շեշտելով իրենց հայկականությունը։


Աղբյուր`http://news.am/arm/news/72461.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 975 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Նեմրութ լեռ, Աստվածների արձաններ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Kenisha   (15.11.2012 11:52) [Նյութ]
Plaesnig to find someone who can think like that

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 9
Հյուրեր: 9
Օգտվողներ: 0