Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո մնացած միակ հայկական Վագըֆ գյուղում օգոստոսի 14-ին նշվել է Սուրբ Աստվածամոր վերափոխման տոնը եւ կատարվել խաղողօրհնեքի արարողություն։
Վիբորգում ամփոփվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոփառատոնը: 7 օրերի ընթացքում ժյուրին դիտել է մրցութային 14 ֆիլմ: Իսկ ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացված է եղել 60 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ: Հաղորդում է «Նովոստի կուլտուրի» կայքը:
Թուրքիայի իշխանություններն առաջարկել են միջնադարյան հայկական Անի քաղաքն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին հաղորդում է Nouvelles d’Armenie-ին` հղում անելով թուրքական «Անատոլու» գործակալությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվելու թեկնածուների թվում ներկայացվել են նաև Անիի ավերակները։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային վարչության պետ Հաքան Դողանայը։
Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանում կայանա հանրահայտ "System of a Down” խմբի համերգը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ՀՀ նախագահի հետ Թումո նորաբաց կենտրոնում կայացած զրույցի ընթացքում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:
Հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Քիչ առաջ Թումո կենտրոնում ավարտվեց աշխարհահռչակ հայ ռոք երգիչ Սերժ Թանկյանի հոգեցունց համերգը: System Of A Down-ի նախկին մեներգիչը պարզապես ցնցեց ռոք երաժշտության բազմազահազար հայ երկրպագուներին ու հեռուստադիտողին: Համերգի ընթացքում նա կատարեց իր լավագույն երգերից մեկը` Genocide-ը, որից առաջ հնչեցրեց հետևյալ խոսքերը.
... Կարդալ շարունակությունը
Այսօր` օգոստոսի 15-ին Մեռելոց է (ննջեցյալների հիշատակության օր) եւ ոչ աշխատանքային օր: Հայաստանի կառավարության որոշմամբ` Հայ առաքելական եկեղեցու Տաղավար հինգ տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային են համարվում: 2010թ. դեկտեմբերի 16-ի 1652Ն որոշմամբ ոչ աշխատանքային է նաեւ օգոստոսի 15-ը, իսկ դրա փոխարեն աշխատանքային
... Կարդալ շարունակությունը
2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Տարբեր ժամանակներում գրքի մայրաքաղաքներ են հռչակվել Մադրիդը, Ալեքսանդրիան, Թուրինը, Ամստերդամը, Լյուբլյանան, Բուենոս Այրեսը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում է սեպտեմբերի 9-ին մեկնարկելիք «Երևանյան հեռանկարներ» միջազգային 5-րդ երաժշտական փառատոնին, որը հոբելյանական է լինելու՝ նվիրված Հայաստանի անկախության 20 ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման 85-ամյակին,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրե
... Կարդալ շարունակությունը
Հայ բազմաշերտ մշակույթի պատմության մեջ կան անմահ դեմքեր, որոնց մասին հարկ է պարբերաբար խոսել ու փոխանցել նրանց վարքը սերնդեսերունդ, որպեսզի հայ երիտասարդը` անկախ նրանից` հայրենիքում է բնակվում, թե հայրենիքից դուրս, իմանա մեր մեծերին, որոնք հայ ինքնության վառ ներկայացուցիչներն են եղել:
Այսօր Միքայել Թարիվերդիևը կդառնար 80 տարեկան: Կոմպոզիտորը ներկայացնելու կարիք չունի: Նրա երաժշտությունը գիտի յուրաքանչյուրը, ով նայել է «Ռեզիդենտի սխալը», «Գարնան տասնյոթ ակնթարթ» կամ «Բաղնիքդ անուշ» ֆիլմերը գոնե մեկ անգամ: