Գլխավոր » 2011»Օգոստոս»5 »
2012թ-ին ԱՄՆ կոնգրեսի գրադարանում կբացվի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես
00:35
2012թ-ին ԱՄՆ կոնգրեսի գրադարանում կբացվի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես
2012 թ-ի ապրիլի 19-ին ԱՄՆ կոնգրեսի գրադարանում (Վաշինգթոն) բացվելու է «Ճանաչել զիմաստություն և զխրատ. Հայկական գրական ավանդույթը Կոնգրոսի գրադարանում» (To Know Wisdom and Instruction: The Armenian Literary Tradition at the Library of Congress) ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500 ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ-ին գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:
«Ճանաչել զիմաստություն և զխրատ. Հայկական գրական ավանդույթը Կոնգրոսի գրադարանում» ցուցահանդեսին ներկայացվելու են գրադարանում Մերձավոր Արևելքի բաժնում պահպանվող ձեռագիր և տպագիր հայալեզու գրքերը, հայտնում է ամերիկյան Մասիս թերթը:
2012թ. ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը Երևանում կտիրի գրքի տոնահանդեսը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասել է, որ այս միջոցառումը Երևանում անցկացնելու համար ներկայացվել է լուրջ փաթեթային ծրագիր: Երևանում և Հայաստանի մարզերում նախատեսվում են տեղադրել գրքի կրպակներ, և քաղաքապետարանում արդեն քննարկվում է դրա նախագիծը:
Ըստ նախարարի, սա լավագույն լուծումն է 2012 թ-ին Երևանում գրքի պրոպագանդման հարցում, կվերանա նաև գրախանութների կենտրոնացումը: