Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և պրոֆեսոր Սիլվիա Բաումանը ներկայացնում են «ԱԼԵՔՍԱՆԴՐ» տեխնիկայի ուսուցումը Հայաստանում: Դասախոսությունները կկայանան հունիսի 28-ին ժ.14:30 օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և հունիսի 29 ժ.14:30 Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի 2-րդ հարկի դահլիճում:«Ալեքսանդր» տեխնիկան օգնում է մարդուն զարգացնելու մտքի և ֆիզիկական շարժումների նուրբ կարգավորումը, դարձնում վերահսկելի և կառավարելի դիրքի և շարժման վտանգավոր պահերը:
«Ալեքսանդր» տեխնիկան օգնում է հաղթահարել կատարողի հուզմումքը և ազատվել ավելորդ լարվածությունից: Օգնում է բարելավելու ֆիզիկական շարժումները. երաժիշտ- կատարողներին նվագելիս, երգիչներին` երգելիս: Այն նպաստում է նաև երաժշտության որակի բարձրացմանը:
«Ալեքսանդր»տեխնիկայի կիրառման կարևորության մասին դրվատանքով են արտահայտվել հայտնի շատ երաժիշտներ. Եհուդի Մենուհինը, Փոլ Մաքքարտնին, Սթինգը, Ջ.Բրիմը, Ս. Աշքենազին և դիրիժոր Սըր Ադրիան Բոլթը:
Դասախոսության մուտքն ազատ է:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ 0105863 11, 09100000 հեռախոսահամարներով:
Ֆ.Մ.Ալեքսանդրը /1869-1955 թթ./ ավստրալիացի դերասան էր: Երբ հիվանդացել է խրոնիկ լարինգիտով, բժիշկները չեն կարողացել նրան ոչնչով օգնել: Նա ինքն է գտել ելքը: Սկսել է խոսելու և ավելի հեշտ շարժվելու նոր ուղիներ փնտրել: Ալեքսանդրը չի իմացել, որ իր խնդրի բուն պատճառը պարանոցի և մարմնի չափազանց լարվածությունն է: Աստիճանաբար նրա առողջությունն այնքան է լավանում, որ ընկերներն ու որոշ բժիշկներ, ում նա դիմել էր ավելի վաղ, համոզում են իրենց էլ սովորեցնել այն ամենն, ինչ յուրացրել էր Ալեքսանդրը: Ավելի քան 50 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նա կատարելագործում է իր մեթոդները, ուսուցանելով և պատրաստելով ալեքսանդրյան տեխնիկայի ուսոցիչներ:
Սիլվիա Բաուման /«Ալեքսանդր» տեխնիկայի ուսուցիչ/ Ալեքսանդրյան տեխնիկայի շվեյցարական ասոցիացիայի անդամ է, երկար տարիներ ալեքսանդրյան տեխնիկա է դասավանդել Շվեյցարիայի Ցյուրիխի կոնսերվատորիայում և այլ կազմակերպություններում: