Չինաստանում առաջին անգամ անցկացված հայկական մշակույթի օրերի միջոցառումների շրջանակում Պեկինի Jintai թանգարանում բացվել է Հայաստանի ավանդական եւ ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որին ներկայացվել են հայկական գորգագործության նմուշներ, այդ թվում Մարկոս Գրիգորյանի էսքիզներով, Սոնա Բանոյանի ձեռագործությունները, երաժշտական գործիքների
... Կարդալ շարունակությունը
Թերթն անդրադառնում է Երուսաղեմում հայ համայնքի եւ հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին ու նշում, թե հայերի կալվածքներն ու եկեղեցիները գտնվում են գլխավոր վայրերում եւ լավ «թիրախ» են հետագա գործարքների համար:
Մինչ հայ նկարիչների զգալի մասը հանապազօրյա հացի փնտրտուքների մեջ է, Հայաստանը 2010 թ. ներմուծել է մոտ 1 մլն դոլարի ձեռքով արված նկարներ: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտուրը 2010 թվականին (ըստ ութանիշ դասակարգման) հրապարակման մեջ: ... Կարդալ շարունակությունը
Dogma ռոք խմբի բաս կիթառահար, խմբի պրոդյուսեր, «Վիբրոգրաֆուս» (VGS) ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, որ այս տարվա օգոստոսի 26-28-ը կանցկացվի Yerevan summer music festival-ը, որին կմասնակցեն ռոք խմբեր Հայաստանից, Դանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Վրաստանից։ ... Կարդալ շարունակությունը
«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է անցկացրել դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հետ, ով հայտնի է որպես «Կարգին Հասո»։ Հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ իր հայրը ժողովրդական դերասան Իշխան Ղարիբյանն է, պապը` հայտնի լուսանկարիչ Սամվել Խանդիկյանը, մեծ քեռին` Տիգրան Լևոնյանը, փոքր քեռին` Արմեն Խանդիկյանը:
Հունիսի 26-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության օժանդակությամբ, Թբիլիսիում խորհրդարանի գրադարանի ժողովասրահում տեղի ունեցավ վրաստանի հայ գրողների համաժողով:
"Դեպի վերջ" ` հավասար է "էնդշպիլ" + "Աղետ" կամ էլ հավասար է իռլանդացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սեմյուել Բեքեթի երկու պիեսները մեկ ներկայացմամբ, "Գոյ" փորձարարական թատրոնի բեմում, Արթուր Սահակյանի բեմադրությամբ:
Երեկ երեւանցիների համար տոն էր. Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը լեցուն էր նրա արվեստի սիրահարներով, մարդկանցով, ովքեր անկեղծ խոսքի ծարավ են, ովքեր չեն ընդունում այսօր հեռուստաէկրաններից քարոզվող եւ պետականորեն հովանավորվող ցածրաճաշակ երաժշտությունը: ... Կարդալ շարունակությունը
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է «Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում:
Հունիսի 30-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միության դահլիճում կկայանա հանդիպում անվանի կոմպոզիտոր Յակով Յակուլովի հետ: Համերգային ծրագրի շրջանակներում կոմպոզիտորը կներկայացնի իր սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններից և հանդես կգա «երաժշտական լեզուն որպես կոմպոզիտորի արտահայտվելու միջոց» թեմայով դասախոսությամբ:
Մոտ ժամանակներս հայտնի կդառնա` արդյոք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին, թե ոչ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, որոշումն առայժմ ընդունված չէ, սակայն հայ հասարակայնությունը մոտ ժամանակներս այդ հարցի առնչությամբ որոշակի տեղեկ
... Կարդալ շարունակությունը
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների առիթով Սանկտ Պետերբուրգ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 28-ին հանդիպում է ունեցել Ս. Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Արդեն մոտ երեք տասնամյակ է, ինչ Իջևանի մարզպետարանին կից այգին զարդարում են գեղեցիկ քանդակները: Այստեղ 1985թ. սկսած սկիզբ դրվեցին եւ հաջորդող մի քանի տարիներին անցկացվեցին քանդակի համամիութենական եւ միջազգային սիմպոզիումներ, որոնց արդյունքում Իջևանի կենտրոնական այգին դարձավ գեղեցիկ զբոսատեղի ու փոքրիկ հանգստ
... Կարդալ շարունակությունը
В столице Северной Осетии свои дипломные работы защищали выпускники живописно-художественного отделения Владикавказского художественного училища. Среди тех. Кто защитил диплом на «отлично» была и наша соотечественница Гаянэ Мхитарян.