Հինգշաբթի, 21.11.2024, 12:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Ամառային երեկույթ
02:43
Ամառային երեկույթ
Հայաստանը
Բարեգործական բացօթյա տոն՝  Կասկադում:)

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի "Երեք սուզորդները” բացօթյա հարթակում օրերս ամառային երեկույթ էր, որը տարբերվում էր իր հյուրերով ու անցկացման նպատակով: Կասկադում հավաքվել էին "Հայաստանի մանուկներ հիմնադրամ”-ի աշխատակիցները, նրանց հովանավորյալ գյուղերի երեխաները, հիմնադրամի բարերարները, միջազգային եւ տեղական կազմակերպությունների անդամներ, նաեւ Համահայկական 5-րդ խաղերի մասնակիցներ:

"Հայաստանի մանուկներ հիմնադրամը” բարեգործական կազմակերպություն է, որն իր գործունեությունը  ծավալում  է Հայաստանի գյուղական համայնքներում, մասնավորապես՝  Արմավիրի ու Արագածոտնի մարզերի գյուղերում: Երեկույթի ընթացքում էլ ներկայացվեց գյուղերի զարգացման ծրագիրը:

Վերջին վեց տարվա ընթացքում, հիմնադրամի տվյալներով, Բաղրամյանի տարածաշրջանի մոտ 22 000 գյուղաբնակ, այդ թվում՝  5000 երեխա, օգտվել է բարելավված դպրոցներից, մանկապարտեզներից, սպորտային համալիրներից, սոցիալ-հոգեբանական կենտրոններից, բուժական ամբուլատորիաներից եւ այլն:

Կազմակերպության հիմնադիր եւ խորհրդի ատենապետ Գարո Արմենը իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր շարունակաբար օժանդակել են հիմնադրամին: Խոսելով Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանի համայնքներում արձանագրած հաջողության մասին՝ Գարո Արմենը կոչ արեց համախմբվել ու Հայաստանի մյուս մարզերի գյուղերի երեխաների եւ երիտասարդների համար եւս հնարավորություններ ստեղծել:

Գայանեն մեկն է այն դեռահասներից, որ ապրում ու սովորում է Դալարիկ գյուղում, իր ակտիվությամբ աչքի է ընկնում, մասնակցում է մի քանի խմբակների, տեղյակ է հիմնադրամի գործունեությունից. "Հիմնադրամը 2006-ին ոտք դրեց մեր գյուղ, վերանորոգեց մեր դպրոցը, բուժկենտրոնը: Աշխատակիցներն օգնում են ոչ միայն նյութապես, այլեւ միշտ մեր կողքին են, կամավորները մեզ անգլերեն են սովորեցնում: Գյուղատնտեսական խմբակ ունենք, որի շրջանակներում 5 երեխա գնացել է Միացյալ Նահանգներ, նաեւ առողջ ապրելակերպի, իրավունքի, բանավեճի խմբակներ ունենք: Ամռանն էլ ճամբար է գործում, որի ընթացքում Երեւանի թանգարաններն ենք այցելում”:

Երեկույթի ընթացքում հյուրերի համար երեխաները պատրաստել էին երգի, պարի, ասմունքի համարներ, ձեռագործ աշխատանքներ, նաեւ Վիլյամ Սարոյանի "Նռնենիներ” ստեղծագործության հիման վրա փոքրիկ բեմադրություն ներկայացրին: Հնչեց նաեւ դասական երաժշտություն՝  "Նաիրի” լարային քառյակի կատարմամբ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/


Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1165 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի մանուկներ հիմնադրամ, Կասկադ, Գաֆեսճյան արվեստի կենտրոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0