Գլխավոր » 2011»Օգոստոս»24 »
Ամենաուշը 2013-ին հայ մանուկները կծանոթանան Աղայանի «Անահիտ»-ի էկրանավորված հերոսներին
01:57
Ամենաուշը 2013-ին հայ մանուկները կծանոթանան Աղայանի «Անահիտ»-ի էկրանավորված հերոսներին
Ամենաուշը 2013 թվականին հայ մանուկները կծանոթանան Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի էկրանավորված հերոսներին: Չնայած նկարահանվող մուլտֆիլմում հեքիաթի միայն գլխավոր հերոսներն են գործելու, այնուամենայնիվ հայտնի պատմության բարոյախրատական գաղափարախոսությունը պահպանվելու է' եթե անգամ թագավոր ես, պետք է արհեստ սովորես:
Մուլտֆիլմի նկարահանումն իրականացնում է «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ՍՊ ընկերությունը' Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցոմ տեղեկացրեց մուլտֆիլմի համահեղինակ, Ռոբերտ Սահակյանցի դուստր Նանա Սահակյանցը, մուլտֆիլմի նկարահանման աշխատանքների ավարտը պայմանավորված է ֆինանսավորմամբ, որը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը:»Մենք բազմիցս նամակներ ենք ուղղել նախարարություն' ֆինանսավորումն արագացնելու խնդրանքով»,-հայտնեց նա' հավաստելով, որ իրենց խնդրանքի բավարարման դեպքում «Անահիտ»-ն էկրան կբարձրանա 2012 թ-ին:
Այժմ ֆիլմի ռեժիսորական աշխատանքներով զբաղվում են Ռոբերտ Սահակյանցի կինը' Լյուդմիլա Սահակյանցը, եւ որդին' Դավիթ Սահակյանցը:
Այս լիամետրաժ մուլտֆիլմի ընդհանուր տեւողությունը լինելու է մեկուկես ժամ, այժմ նկարահանված է 32 րոպեն:
Մուլտհերոսները լինելու են Դիսնեյի ոճով ու չափանիշներով: «Անահիտ»-ը լինելու է «կախարդական»' երեխաների ժամանակակից հետաքրքրություններին ու երեւակայությանը համապատասխան: