Մշակույթի նախարարությունը և <<Արվեստների պատկերասրահ>> մշակութային հիմնադրամը 2011 թ. հունիսի 7-26-ը Երևան, Գավառ և Վանաձոր քաղաքներում անցկացրեցին Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը:
Փառատոնի նպատակն էր զարգացնել և ակտիվացնել կատարողական արվեստը Հայաստանի Հանրապետությունում, հայ արդի կոմպոզիտորների հետաքրքրությունը հրավիրել ալտի և թավջութակի հնարավորություններին, ինչպես նաև խթանել այդ գործիքների համար նոր երկերի ստեղծմանը: Այս տարի, փառատոնի եզրափակիչ համերգին ինչպես խոստացել էին փառատոնի կազմակերպիչները, երկարատև ընդմիջումից հետո մայրաքաղաքի արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա առնչվելու մեր ականավոր հայրենակից, կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովի (ԱՄՆ) արվեստին: Հունիսի 26-ին, ժ.` 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը կեզրափակվի Յակով Յակուլովի հեղինակային համերգով:
Ծրագրում` "Sonata brevis" (համաշխարհային պրեմիերա) "Chant" N3 Ալտի և Թավջութակի համար (հայաստանյան պրեմիերա) <<Նարեկ>> Սյուիտ Թավջութակի և դաշնամուրի համար (համաշխարհային պրեմիերա) Կոնցերտ N2 ալտի, կլավեսինի, դաշնամուրի և լարայինների համար "Musica leggiera & Musica Eroica" թավջութակի, դաշնամուրի և լարայինների համար
Համերգին կմասնակցեն` Յանա Դարյանը- ալտ, Արամ Թալալյանը-թավջութակ, Ջուլիետա Վարդանյանը- դաշնամուր, Լուսինե Հակոբյանը-կլավեսին, փառատոնի կամերային նվագախումբը (դիրիժորներ` Արամ Թալալյան / Յակով Յակուլով)
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է թավջութակահար, դիրիժոր, ՀՀ Վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը:
ՀՀ մշակույթի նախարարությանում փառատոնի ամփոփմանը նվիրված ասուլիսին մասնակցեցին թավջութակահար, դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը, <<Արվեստների պատկերասրահ>> մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Գարիկ Նազարյանը, կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովը ԱՄՆ-ից:
Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/8106.html
|