Կիրակի, 24.11.2024, 06:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Անվանի երգեհոնահարի վիճակը ծանր կայուն է
15:41
Անվանի երգեհոնահարի վիճակը ծանր կայուն է
Վահագն Ստամբոլցյան
ՀՀ  ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանն իր 80-ամյա հոբելյանի առթիվ  համերգային շրջագայություններով  Սյունիքում էր: Ըստ երգեհոնահարի, ինքը չի սիրում նշել իր ծննդյան օրերը: Բայց չի կարողացել մերժել մշակույթի նախարարության եւ Կամերային երաժշտության  ազգային կենտրոնի նախաձեռնությունը:

Հոբելյանին նվիրված առաջին  համերգները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, քանի որ Ստամբոլցյանն ուսում է ստացել հենց այստեղ ու 10 տարի էլ աշխատել: Կապանցիները միշտ էլ սիրով են սպասել նրա համերգներին: Սյունիքի մարզկենտրոնի երգեհոնն էլ նրա ջանքերով է 1975թ. մարտին Պետերբուրգի Մարինյան թատրոնից տեղափոխվել այստեղ:

Այս անգամ ծրագրում Բախի ստեղծագործություններն էին եւ հայ հոգեւոր երաժշտություն: Ցավոք, հունիսի 17-ի կապանյան ելույթից հետո Վահագն Ստամբոլցյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նրան սրտի կաթվածով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղից մեզ տեղեկացրին, որ Վ. Ստամբոլցյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է, վիճակը գնահատվում է կայուն ծանր:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/22/v-stambolcyan/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 797 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Renzhan   (06.03.2012 10:27) [Նյութ]
I suppose that sounds and sellms just about right.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0