«Առավոտի» թղթակիցը այցելել է Աշտարակի գերեզմանատուն` գրող, հրապարակախոս, Խորհրդային Հայաստանի գրողների միության նախագահ, «Գարուն» երիտասարդական ամսագրի հիմնադիր, ԳԽ պատգամավոր Վարդգես Պետրոսյանի շիրիմին: Օգոստոսի 9-ին լրացրել էր ճանաչված մտավորականի ծննդյան 79-ամյակը:
Որեւէ հիշեցում, որ նրա շիրիմին այցելել են գրական ընկերները, նրա նախագահած ՀՀ գրողների միության անդամները, պատգամավոր գործընկերները` չկար: Ոչ ծաղիկ, ոչ խունկ: 1994-ին հա գրողը սպանվեց ճակատին հրազենից արձակած գնդակից: