"Երազանքս Շառլ Ազնավուրի հետ երգելն է”Անունս Ռոբերտ է, ազգանունս` Ներկարարյան, նույն ինքը` Ararat94: Մարդիկ ինձ թող այսպես էլ իմանան:Բուբայի (Booba), 2 Pac-ի, Biggy-ի երգերը լսելով եմ մեծացել, բայց ամենաշատը ֆրանսիական ռեփն եմ սիրում, թեեւ չեմ ուզում նմանակել:Գրել ու կարդալ հայերեն չգիտեմ. 8 տարեկանից Փարիզում եմ: Հիմա 26 տարեկան եմ:Դժվար տարիներ եմ Փարիզում ապրել: Անգամ անունս այնտեղից է գալիս. 94-րդ թաղամասում եմ ապրում, դրա համար էլ անունս Ararat94 է:Ես դեռ մեծ համերգներ չեմ ունեցել, եղել են փոքրիկ ելույթներ:Զգում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, նոր շատ ծրագրեր ունեմ:Էլի հետ կգամ. ինձ թվում է` հարկ կլինի անպայման:Ընկեր ունեի, ումից էլ ամեն ինչ սկսվեց: Ինքը rap էր կարդում եւ DJ էր:Թմրանյութերի կողքին եմ մեծացել` վատ թաղամասում, բայց չեմ օգտագործում: Ստեղծագործ մարդը թմրանյութերից չի ոգեշնչվում: Պետք է ներքուստ տաղանդավոր լինել:Ժամանակին փորձել եմ, բայց դա երբեք չի դարձել սովորություն:Ի դեպ, վերջին անգամ Երեւանում ձմռանն եմ եղել:Լսում եմ նաեւ "Ապե ջան” խմբին. լավն են, հավանում եմ:Խուլիգանական միջավայրում եմ մեծացել, բայց ինձ թվում է` դա կյանքի դպրոց է եղել:Ծնողներս Ֆրանսիայում են, բայց բարեկամներիցս շատերը տարբեր երկրներում են:Կեսը ֆրանսերեն, կեսը հայերեն երգ ենք ձայնագրել Միշոյի հետ: "Je viens de Yerevan”-ի /"Ես Երեւանից եմ”/ տեսահոլովակն էլ շուտով կլինի:Հայաստանն ինձ ճանաչում տվեց, Միշոյի եւ Սերժոյի հետ համագործակցեցի, մարդիկ իմացան` ով ա Ararat94-ը: Ջերմություն տեսա մարդկանց մեջ:Ձայնասկավառակն այստեղ ենք ձայնագրում: Այն կթողարկվի Հայաստանում, կտարածվի նաեւ Եվրոպայում:Ղարաբաղում երբեք չեմ եղել, բայց ցանկություն կա:Ճանաչել պետք է ամբողջ հայրենիքը, ուղղակի դժվար է միանգամից դա անել:Միշոյի հետ "Գազ տուր քոնը” հիթն եմ կատարել, որն իր ալբոմում կա, եւ իմ նոր ալբոմի մեջ էլ կլինի: Միգուցե Միշոյի ու Սերժոյի հետ էլի երգեր ձայնագրեմ, ապագան ցույց կտա:Յոթ տարի է` երգում եմ: Համալսարան չեմ ավարտել. դպրոցի տարիներից աշխատել եմ: Ֆրանսերեն չգիտեի… Շատ դժվար էր այդ տարիներին:Նոր տեսահոլովակս "Jeune, jeune” երգի հիման վրա է: Անունը ֆրանսերենից թարգմանաբար երիտասարդություն է նշանակում:Շատ ուրախ եմ, որ այն կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ թե Հայաստանում, եւ թե Ֆրանսիայում: Եթե հավանում եք իմ աշխարհը, միացեք իմ ֆան-էջին:Ոգեշնչվում եմ մարդկանցից, նրանք են ռեփը: Իմ գործերի թեմաները տարբեր են` քաղաքական, պարային, սիրային: Մի խոսքով, ամեն ինչ. ռեփը կյանքն ա բնութագրում:Չէի սպասում, որ տեսահոլովակս այդքան կսիրվի եւ կտարածվի:Պետք է նաեւ շնորհակալություն հայտնեմ տեսահոլովակում նկարահանված մոդելներին. շատ գեղեցիկ են:Ջան, Վահան Ստեփանյան ջան:), հրաշալի տեսահոլովակ է նկարել Սերժոյի եւ ինձ համար: Բոլորը "Jeune, Jeune”-ն են լսում:Ռաբիս երբեք չեմ կարող լսել: Ով լսում է` խնդրեմ, բայց ես` No:), հարգում եմ, բայց ամեն "մյուզիք” իր ունկնդիրն ունի: Ես ֆրանսերեն ռեփ եմ լսում:Սահման բառը երաժշտության մեջ գոյություն չունի. ամեն օր բացի ռեփից լսում եմ ամեն ինչ, սիրում եմ Reggae, Ragga, Hip Hop, House:Վերադառնում եմ Փարիզ օգոստոսի 11-ին: 3 ամիս է` այստեղ եմ, բայց շատ բան ինձ տվեց այս ժամանակահատվածը: Սփյուռքի հայերն էլ են սկսում լսել իմ ռեփը:Տուն եմ համարում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ֆրանսիան:Րոպեներն անգամ կարեւոր են կյանքում:Ցուցակով ապրել չեմ սիրում, բայց նպատակներ շատ ունեմ:Ու իհարկե, շատ կուզեի երկրորդ կեսս հայ լիներ, բայց ազգությունը կապ չունի:Փող դեռեւս չեմ վաստակում, բայց թողարկվող ալբոմից ակնկալիքներ ունեմ:Քյարթու աղջիկ չեմ ուզում. պետք է ազատ լինի:Եվ իմ սիրտն ազատ է:):Օգոստոսի 16-ին էլ ծնունդս է:Ֆրանսիական շանսոն եւ ռեփ: Ամենամեծ նպատակս Շառլ Ազնավուրի հետ հանդես գալն է: Ինքը շանսոն երգի, ես ռեփ կարդամ սիրո թեմայով: Գուցե մի օր համաձայնի: Ւրեն երբեւէ չեմ հանդիպել, ուզում եմ նամակ գրել ալբոմիս թողարկվելուց հետո:Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Ararat94-ի անձնական արխիվիցԱղբյուր`http://www.bravo.am/news/ararat-94/
|