Գլխավոր » 2011 » Հունիս » 30 »
Արգենտինական ֆիլմը կմրցի «Ոսկե ծիրան»-ում
13:52
Արգենտինական ֆիլմը կմրցի «Ոսկե ծիրան»-ում |
Իսպանա-ֆրանսիական համատեղ արտադրության «Անտեսանելի աչքը» արգենտինական ֆիլմը կմրցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, որը տեղի կունենա Երեւանում, հուլիսի 10-17-ը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատնից, ֆիլմի ռեժիսորն է Դիեգո Լերման: Գործողությունները տեղի են ունենում 1982 թ. մալվինյան պատերազմին նախորդող օրեր առաջ, երբ Արգենտինայում դեռեւս իշխում էր արյունոտ ու ռեպրեսիվ ռազմական դիկտատուրան: Սա Մարիա Տերեսայի պատմությունն է' մի մռայլ դասղեկի, որը գրեթե պատահմամբ բացահայտում է աշակերտներին լրտեսելու գաղտնի բերկրանքը:
Ֆիլմն էկրան է բարձրացվել 2010 Կաննի կինոփառատոնի հեղինակավոր «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրի շրջանակներում եւ շրջել խոշոր միջազգային փառատոներում:
«Անտեսանելի աչքը» ֆիլմի սցենարն արժանացել է 2009 Sundance NHK պարգեւին:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657147/
|
Կատեգորիա: Կինո |
Դիտումներ: 763 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|