Հինգշաբթի, 21.11.2024, 16:03
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » «Արմենիա»-ն ավարտեց շուրջերկրյա ճանապարհորդությունը (տեսանյութ)
13:16
«Արմենիա»-ն ավարտեց շուրջերկրյա ճանապարհորդությունը (տեսանյութ)
 «Արմենիա»-ն ավարտեց շուրջերկրյա ճանապարհորդությունը
Նախօրեին երեկոյան Լիմասոլի նավահանգիստը հայկական շունչ էր ստացել. տեղական ժամանակով ժամը 19:30-ի մոտակայքում (Երևանի ժամանակով ժամը 21:30-ին) «Արմենիա» առագաստանավը խարիսխ գցեց Կիպրոսի Լիմասոլ նավահանգստում: Այդպիսով ավարտվեց Մեսրոպ Մաշտոցի անվան գիտարշավի շրջանակներում իրականացված շուրջերկրյա ճանապարհորդությունը:

Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանից ժամանած բազմաթիվ հյուրեր, ինչպես նաև Կիպրոսում իրենց ամառային հանգիստը վայելող հայ ու օտարազգի բազմաթիվ մարդիկ հավաքվել էին կառամատույցում` դիմավորելու շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտող «Արմենիա» առագաստանավի անձնակազմին: Այստեղ էին նաև Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դիմիտրիս Խրիստոֆիասը:

Տեղական ժամանակով ժամը 19:30-ի սահմաններում, մինչ երկու երկրների նախագահները զրուցում էին կառամատույցում հավաքված անձանց հետ, հորիզոնում նշմարվեց «Արմենիա»-ի կայմը, որի վրա այդ պահին բարձրացված էր ՀՀ պետական դրոշը պատկերող առագաստը: Րոպեներ անց արդեն նավը խարիսխ գցեց կառամատույցում և ներկաների ծափողջույնների ներքո գիտարշավի պետ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը` ծովագնացության բոլոր կանոններին համապատասխան զեկուցեց հանրապետության նախագահին. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան գիտարշավի շրջանակներում, Միջերկրական ծովից դուրս գալով Ջիբրալթարի նեղուցով, կտրելով երեք օվկիանոսներ և Միջերկրական մուտք գործելով Սուեզի ջրանցքով, «Արմենիա» նավը կատարել է շուրջերկյա ճանապարհորդություն, դրանով իսկ իրականություն դարձրել ոչ միայն հայ ժողովրդի դարավոր երազանքը:

Գիտարշավի պետ Զորի Բալայանը նաև զեկուցեց, որ արշավը նվիրված է եղել հայ մայրերին, իսկ «Արմենիան» նավարկել է ՀՀ, ԼՂՀ, Հայ Առաքելական եկեղեցու և Երևան քաղաքի դրոշների ներքո:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ և ԿՀ նախագահները: Սերժ Սարգսյանն իր խոսքում խորհրդանշական համարեց ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկյա ճանապարհորդությունը, այլև այն, որ այդ ճանապարհորդության «ավարտի կետն ու հանգրվանը դարձավ եղբայրական Կիպրոսը»: Դիմելով «Արմենիա»-ի անձնակազմին` նախագահը նշեց, որ ուշադրությամբ հետևել է նրանց երկամյա սխրանքի ընքացքին, կիսել նրանց հույզերն ու ապրումները: Նշելով, որ ոգևորվել է գիտարշավի գաղափարով` հանրապետության ղեկավարը կարևորեց, որ այն անցել է Սփյուռքի ճամփեքով և կրելով Մեսրոպ Մաշտոցի անունը, մեծ խորհուրդ է պարունակել, քանզի հենց հայոց լեզուն է այն գրավականը, որ օգնել է աշխարհասփյուռ հայության պահպանել իր ինքնություը: Նշելով, որ այդ ամենից զատ գիտարշավը նվիրված է եղել հայոց մայրերին ու Արցախյան հերոսամարտի հերոսներին` նախագահ Սարգսյանը մեկ առ մեկ շնորհակալություն հայտնեց «Արմենիա»-ի անձնակազմի անդամներից և շնորհավորեց նրանց վերադարձի կապակցությամբ:

Դիմիտրիոս Խրիտոֆիասը նախ նշեց, որ ոգևորված է տեղի ունեցածով, քանի որ հայկական Սփյուռքի մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով իրականացված շուրջերկրյա ճանապարհորդության վերջնակետը դառնալու պատիվն ունեն: «Սա խորհրդանշում է հայ-կիպրական հարաբերությունների բարձր մակարդակը»,- մի քանի անգամ նշեց Կիպրոսի նախագահն ու հավելեց, որ այն նաև լրացուցիչ առիթ էր, որպեսզի հանդիպի իր բարեկամի ու գործընկերոջ` նախագահ Սարգսյանի հետ: Շնորհավորելով նավի անձնակազմի անդամներին ու հայ ժողովրդին` Դիմիտրիոս Խրիստոֆիասը նաև հարկ համարեց նշել, Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից խուսափած հազարավոր հայեր ապաստան են գտել Կիպրոսում: «Այսօր այդ գաղթականների ժառանգները Կիպրոսի հասարակության անբաժանելի մասն են, միևնույն ժամանակ արժանապատվորեն պահում են իրենց ծագումը»,- նշեց նա:

Շնորհավորական ելույթներից հետո սկսվեց տոնական միջոցառում` կիպրական հայ համայնքի ներկայացուցիչների մատուցմամբ ներկաները ունկնդրեցին հայկական ազգային երգարվեստի ու պարարվեստի մի քանի նմուշներ:

Այնուհետև նախագահներ Սարգսյանն ու Խրիստոֆիասը` Զորի Բալայանի ու անձնակազմի մյուս անդամների ուղեկցությամբ բարձրացան «Արմենիա»-ի տախտակամած ու շրջեցին նավախցում:

«Արմենիա»-ի շուրջերկրյա ճանապարհորդությունը մեկնարկել էր 2009-ի մայիսի 28-ին ու ավարտվեց ուղիղ երկու տարի, երկու ամիս ու երկու աբաթ հետո: Գիտարշավի պետ Զորի Բալայանի տեղեկացմամբ, այս ըթացքում Սփյուռքի, տարբեր գաղթօջախների, հայկական ճարտարապետական հուշարձանների ու մշակութային այլ ժառանգության վերաբերյալ հսկայական նյութեր են հավաքվել, անգամ բացահայտումներ են եղել, որոնց առաջիկայում դեռ անդրադարձ կլինի:
Հայ ծովագնացները ձեռք բերածով բավարարվելու մտադրություն չունեն: Զորի Բալայանի խոսքով` նոր գիտարշավ կազմակերպելու մտադրություն ունեն` միայն թե այլ նավով. «Արմենիա»-ն իր ռեսուրսը սպառել է:

«Արմենիա» առագաստանավը Կիպրոսում որոշ ժամանակ կայանելուց հետո, մեկնելու է Վենետիկ ու հանգրվանելու է Սուրբ Ղազար կղզում:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/12/armenia-boat/





Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 762 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիմասոլ, Զորի Բալայան, Արմենիա, Կիպրոս, առագաստանավ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0