Գլխավոր » 2011»Օգոստոս»3 »
«Արմենոիդսը» մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում կայանալիք Armenian Festival Zurich-ում. Էդգար Ռոստոմյան
18:28
«Արմենոիդսը» մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում կայանալիք Armenian Festival Zurich-ում. Էդգար Ռոստոմյան
«Արմենոիդսը» մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում կայանալիք Armenian Festival Zurich-ում. Էդգար Ռոստոմյան
Վերջին երկու ամիսներին «Արմենոիդսը» համերգային լուրջ գործունեություն է ծավալում՝ համերգային ստեղծագործություններ, անձնակազմի վերամիավորում, մենահամերգ՝ թմրամոլության դեմ պայքարի շրջանակում: Ներկայացնելով խմբի գործունեությունը՝ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը:
Նրա խոսքով, ներկայիս փուլում խմբի ամենամեծ ձեռքբերումներից կարելի է համարել այն, որ խմբին է վստահվել օգոստոսի 13-ին Համահայկական խաղերի արարողության բեմական ներկայացումն ու երաժշտության 70 տոկոսի գործիքավորումը:
«Դա բավական լուրջ ռևոլյուցիոն քայլ է հայկական նվագարանները նորագույն երաժշտական տեխնոլոգիաներով ներկայացնելու առումով, քանի որ մեր ազգային նվագարանները մինչ այդ երաժշտական նման ձևավորմամբ չեն ներկայացվել»,- հայտնեց Է. Ռոստոմյանը՝ նշելով, որ օգոստոսի 21-ին արարողության փակմանը ևս «Արմենոիդսը» հանդես կգա համերգային ծրագրով:
«Խումբը 5 ստեղծագործություն է ձայնագրել, որոնց պրեմիերան տեղի կունենա Համահայկական խաղերի ընթացքում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ խումբը կկատարի պարային-խորեոգրաֆիկ ստեղծագործություններ՝ սիմվոլներով հագեցած: Միջոցառման շրջանակում հանդես կգան Սամվել Սարյանը, հատուկ Լիբանանից հրավիրված դի-ջեյ Սիրուջ Բաղդասարյանը, խմբի այլ անդամներ՝ Rooben-ը, DJ Tairoff-ը, Մադլեն Ասրյանը:
Խոսելով խմբի անելիքներից՝ Է.Ռոստոմյանը տեղեկացրեց, որ «Արմենոիդսը» Մշակույթի ու Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ մենահամերգով հանդես կգա Շվեյցարիայում կայանալիք Armenian Festival Zurich-ին՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին: Բացի «Արմենոիդսից»՝ Շվեյցարիա կմեկնի նաև Մնջախաղի պետական թատրոնը, որի հետ համատեղ խումբը օգոստոսի 26-ին հանդես կգա ելույթով, իսկ օգոստոսի 27-ին խումբը մեծ մենահամերգ կունենա Ցյուրիխի ակումբներից մեկում: