Գլխավոր » 2011 » Հունիս » 23 »
Աշուղ Ալմաստը նաեւ բարեգործ է
15:39
Աշուղ Ալմաստը նաեւ բարեգործ է |
Երեկ մեր խմբագրություն էր այցելել գուսան Ալմաստը՝ վրդովված հունիսի 14-ին մեր թերթում տպագրված «Ես՝ դարի աշուղս…» հոդվածից: Հոդվածագիրը՝ մայրենիի ուսուցչուհի Կարինե Խաչատրյանը, պատահաբար ներկա գտնվելով Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած մի համերգի, իր դժգոհությունն էր հայտնել՝ նշելով, որ համերգում անճաշակ երաժշտություն էր հնչում, անփորձ ու անհաջող կատարումներ էին:
Հոդվածագրին հատկապես զայրացրել էր աշուղ Ալմաստը, ով իրեն «դարի աշուղ» էր անվանել: Գուսան Ալմաստը մեզ վստահեցնում էր, որ ինքը բարեգործական հիմունքներով է համերգ տվել՝ տոմսերի վաճառք չի իրականացվել:
Իսկ համերգի նախօրեին Ռուսաստանում իր հարազատների զոհվելու կապակցությամբ սգի մեջ է եղել եւ անգամ չի կարողացել բեմ բարձրանալ, բայց իր երգերը կատարվել են: Նա նշում էր, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, եւ երբ իրեն ազատամարտիկ են անվանում, դա սուրբ ճշմարտություն է: Իսկ իր երգերը հայ ժողովուրդը սիրում է եւ կատարում:
Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/22/almast/
|
Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց |
Դիտումներ: 856 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |
Ընդամենը մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել | Մուտք ]
|