Նրանց անունները տալիս են, երբ խոսում են հայերիս մասին: Ովքե՞ր են հայ ազգի ամենահայտնի մարդիկ:
Շառլ Ազնավուր: «Ապրել այսօր… Ո՞վ գիտե, թե վաղը ինչ կլինի»: Ֆրանսիացի սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով գրել է ավելի քան 800 երգ, ձայնագրել ավելի քան 1000 երգ ֆրանսերենով, անգլերենով, գերմաներենով և իսպաներենով, վաճառել ավելի քան 100 միլիոն ձայնագրություն, ծնվել է 1924 թվականին Փարիզում հայ փախստականների ընտանիքում: Այժմ հայազգի երգիչը ողջ մարդության համար սիրային երգարվեստի մարմնացում է: Այսօր 87 տարեկան հասակում նա առաջնային տեղ է գրավում ոչ միայն ֆրանսիացի երգիչների ցուցակում, այլև նա նաև համաշխարհային աստղ է:
Պատրիկ Ֆիորի (իսկական անունը Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշանյան) կորսիկա-հայկական ծագմամբ ֆրանսիացի երգիչ է: Հայազգի երգչին բոլորս ճանաչեցինք «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլից, որտեղ նա կատարում էր Ֆեբ դե Շատոպերի դերը: «Որքան ինքս ինձ հիշում եմ, շրջապատված եմ երաժշտությամբ: Երբ փոքր էի, քույրերս երգում էին ինձ համար: Մեր ընտանիքում բոլորն են երգում, անգամ հայրս, որ չնայած սարսափելի ձայն ունի, ստեղծագործում է»,- ասում է Պատրիկ Ֆիորին: Երգչի սիրած կատարողներն են Շառլ Ազնավուրը, Էդիթ Պիաֆը, Ժակ Բրելն ու Տոտո Կուտունյոն:
Շերն իսկական կենդանի լեգենդ է: Նրա տաղանդի և կամքի ուժի առջև խոնարհվում են միլիոնավոր մարդիկ: Այս կինը մարտահրավեր նետեց հասարակությանը` դառնալով անհավանականորեն հայտնի երգչուհի շնորհիվ իր վոկալային տվյալների և իրեն մատուցելու կարողության: Հայ ազգը հիրավի կարող է հպարտանալ, որ 64-ամյա այս երգչուհին ազգությամբ հայ է և չի թաքցնում դա:
Ատոմ Էգոյանը հայազգի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան և մոնտաժող է: Ծնվել է 1960 թվականին Կահիրեյում: Ծնողները նրան Ատոմ կնքեցին 1960-ին Կահիրեյում բացված ատոմային էլեկտրոկայանի պատվին: Այս ռեժիսորն առավել հայտնի է ցեղասպանության մասին նկարահանված «Արարատ» ֆիլմի համար, որի ցուցադրությանը Թուրքիան ամեն կերպ փորձում էր խոչընդոտել: 2003-ին «Genie 2003» մրցանակաբաշխությանը ֆիլմն արժանացել է «Լավագույն կանադական ֆիլմ» անվանակարգին:
Անրի Վերնոն ֆրանսիացի հայտնի դրամատուրգ և ռեժիսոր է: Իր մանկական հիշողությունները նա անմահացրել է «Մայրիկ» վեպում, որը հետագայում նվիրել է մորը: Ավելի ուշ վեպի հիման վրա նկարահանել է նույնանուն ֆիլմը:
Անդրե Աղասի` ԱՄՆ-ի պրոֆեսիոնալ թենիսի նախկին չեմպիոն: Նա հաղթել է բազմաթիվ առաջնություններում, ստացել է նաև օլիմպիական ոսկի: 1965-2005 թթ-ին «Tennis» ամսագրի տվյալներով Անդրե Աղասին աշխարհի յոթերորդ լավագույն թենիսիստն է:
«System of a Down» ռոք խմբի բոլոր չորս անդամները հայ են: Խումբը, որ հայտնի է նաև SOAD անունով, ստեղծվել է 1995 թվականին Լոս Անջելեսում:
Միշել Լեգրանը ֆրանսիացի կոմպոզիտոր, խմբավար և դաշնակահար է: Ծնվել է 1932 թվականին Փարիզում: Գրել է ավելի քան 200 սաունդթրեք տարբեր ֆիլմերի համար և թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: Ստացել է 3 Օսկար և 5 Գրեմմի:
Կան ազգությամբ հայեր, ում պարտավոր ենք միշտ հիշել, որովհետև նրանցով են աշխարհում մեզ ճանաչում, նրանցով ենք մենք հպարտանում: Նրանց թվում են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, քաղաքագետ Անաստաս Միկոյանը, Մհեր Մկրտչյանը, Գարեգին Նժդեհը, Սայաթ-Նովան, Ալեքսանդր Թամանյանը, Կոմիտասը, Տիգրան Պետրոսյանը, Լևոն Արոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Արշիլ Գորկին, Մինաս Ավետիսկանը, Վիլյամ Սարոյանը, Ջիվան Գասպարյանը, Սերգեյ Փարաջանովը և այլոք:
Աղբյուր`http://blog.liberal.am/index.php/mari-love/361-famous-armenians
|