Գլխավոր » 2011»Օգոստոս»25 »
Ատոմ Էգոյանն աշխատում է Մեմֆիսյան եռյակի մասին նոր ֆիլմի վրա
02:59
Ատոմ Էգոյանն աշխատում է Մեմֆիսյան եռյակի մասին նոր ֆիլմի վրա
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն աշխատում է «Եռյակն Արևելյան Մեմֆիսից» նոր փաստագրական ֆիլմի վրա, հաղորդում է բրիտանական Guardian-ը։ Ֆիլմի ստեղծողները որոշել են նկարահանել երեք դեռահասների հայտնի պատմության նոր տարբերակը։ «Ես ցանկանում եմ ներկայացնել դրամայի ընկալման իմ տարբերակը»,- նշել է Ատոմ Էգոյանը։
Ֆիլմը պատմում է երեք դեռահասների մասին, որոնք մեղադրվում են 1993-ին երեք 8-ամյա սկաուտ աղջիկների սպանության մեջ։ Ոստիկանության պաշտոնական վարկածի համաձայն երեխաների սպանությունը եղել է սատանիստական ծեսի մաս։ Դեռահասները դատապարտվել են սպանություն կատարելու համար, նրանցից մեկը դատապարտվել է ցմահ բանտարկության։
«Իմ ֆիլմում ես օգտագործում եմ նաև լրագրող Մառա Լևերիտի «Սատանայի հանգույցը» գրքի նյութերը»։ Դա դասական պատմություն է «վհուկների որսի» մասին»,- նշել է Էգոյանը։