Գլխավոր » 2011»Օգոստոս»10 »
Ավրաամ Ռուսոն մտադիր է հայկական ռեստորան բացել Կիևում
17:59
Ավրաամ Ռուսոն մտադիր է հայկական ռեստորան բացել Կիևում
Ճանաչված երգիչ Ավրաամ Ռուսոն, որը հայկական ծագում ունի, մտադիր է Կիևում հայկական ռեստորան բացել: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Ղրիմում, Օռլովկա ավանում, որտեղ շոու-բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել էին «Ոսկե գրամոֆոն-Ուկրաինա» երաժշտական մրցանակի մրցանակաբաշխությանը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
Ինչպես գրում է vgorode.ua-ն, Ռուսոն միշտ խոսում է իր հայկական արմատների մասին և հայերեն երգեր է կատարում: Վերջին անգամ Ավրաամ Ռուսոն համերգով եղավ Երևանում մարտի 5-ին: Այն ժամանակ նա հայտարարեց, որ մտադիր է հայերեն երգերով ալբոմ ձայնագրել:
Այն ժամանակ էլ երգիչը հայտարարեց, որ արդեն ունի չորս պատրաստի երգ, սակայն դրանք դեռ ձայնագրված չեն: Ընդ որում, երգիչը նշել է, որ երաժշտության հեղինակն ինքն է: «Ցավոք, դեռ բառեր չկան, կարևորը, գաղափարը կա»,-ասել է նա: Ռուսոն նաև հաղորդել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում գործընկեր է որոնում, որի հետ կարող է աշխատել: «Ժամանակին ես շատ եմ հայերեն երգեր երգել, սակայն, դրանք իմ երգերը չէին: Այժմ կցանկանայի ալբոմ թողարկել հենց իմ երգերով»,-ասել է Ռուսոն՝ հույս հայտնելով, որ նրան կհաջողվի լավ գործընկերներ գտնել, ում հետ կկարողանա հետագայում համագործակցել այդ հարցում: