Շուտով Երեւանում տեղի կունենա «Ախթամար» լեգենդի հիման վրա նկարահանված կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան:
Ֆիլմի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը: Ֆիլմում հնչում է Արամ Խաչատուրյանի «Սոնատա-երգ» ստեղծագործությունը, որը կատարում է մոսկվաբնակ հայտնի ալտիստ Մաքսիմ Նովիկովը, որին մեր հանդիսատեսը ծանոթ է Երեւանում կայացած բազում համերգներից: Օպերատոր է` Սուրեն Թադեւոսյան, նկարիչ` Լիդա Գեւորգյան, մոնտաժ եւ համակարգչային գրաֆիկա` Սուրեն Սարգսյան, դերերում նկարահանվել են` Էնջլը, Մաքսիմ Նովիկովը /Մոսկվա/, Էդուարդ Շահբազյանը, Լիդա Գեւորգյան, Սոֆիկ Սարգսյան եւ այլք:
Ֆիլմն արդեն ներկայացվել է յոթ միջազգային փառատոներում` «Շորթ ֆիլմ» անվանակարգում:
«Ախթամարը» էկրաններին կլինի High Definition [Full HD] ստանդարտով, իսկ տեսաերիզը լույս կտեսնի Blu-Ray ձեւաչափով:
օպերատոր է` Սուրեն Թադեւոսյան, նկարիչ` Լիդա Գեւորգյան, մոնտաժ եւ համակարգչային գրաֆիկա` Սուրեն Սարգսյան, դերերում նկարահանվել են` Էնջլը, Մաքսիմ Նովիկովը /Մոսկվա/, Էդուարդ Շահբազյանը, Լիդա Գեւորգյան, Սոֆիկ Սարգսյան եւ այլք:
Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/8879.htm
|