Շաբաթ, 21.12.2024, 17:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 18 » Այս անարդար գոյամարտում…
16:50
Այս անարդար գոյամարտում…
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆՈ՞վ է յաղթում, ո՞վ է  պարտւում,
Այս անարդար գոյամարտում,
Ո՞վ է դատում՝ յանցաւորին,
Ո՞վ է խեղճի՝ լոյսն
փայփայում…

Գորշ եւ անկար արձագանգով,
Ժամանակն է անմիտ սահում,
Մարդ մնալու պատգամը վառ,
Դեռ չեմ տեսնում այս՝
աշխարհում…

Մոլագարներ խաւարամիտ,
Անհաշտ թեւող փառքի
դաշտում,
Խենթ  հողմերով հերարձակ,
Հիւսիս բերդն  են՝ խոցել
փորձում…

Յենուած այլոց թիկունքին,
Մտքով, վարքով,  ցնորուն,
Ու նենգութեամբ ռազմատենչ,
Իսկութիւնն են կոխկոտում…
Ես նայում եմ դէպի հեռուն,
Բիւր վէրքերն իմ՝ սրտիս
խորքում,

Աստուածատուր խոհեմութեամբ,
Հաւատամքիս ջահն եմ վառում…
Ո՞վ է յաղթում, ո՞վ է
պարտւում,
Անպատժելի այս հնոցում,
Ո՞վ է պղծում հին հետքերը,
Ո՞վ է մասունք հաւաքում…

ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ

Բոստօն


Աղբյուր`http://asbarez.com/arm/107371/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 861 | Ավելացրեց: admin | Տեգեր: ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0