Այսօր լրանում է հայտնի դերասան Երվանդ Մանարյանի 87-ամյակը։
«Առաջին լրատվական»-ը շնորհավորում է սիրված դերասանին և մաղթում առողջություն ու երկարակեցություն։
Մեզ հետ հեռախոսազրույցում Երվանդ Մանարյանը իր լավատեսական մոտեցումները փոխանցեց. «Ամենակարևորն այն է, որ մենք քայլ առ քայլ պետություն ենք կառուցում։ Սա շատ խորհրդանշական է մեր երկրի համար, որովհետև միշտ ինչ-որ բան սկսվել է ու չի շարունակվել, հիմա հույս ունենք, որ պիտի կարողանանք ծայրը ծայրին հասցնել, կառուցել այս պետությունը, ունենալ պետականություն, միայն իշխանություն ունենալը քիչ է, պետականությունն է բոլոր բաղկացուցիչների միասնությունը։
Ցանկանում եմ, որ առանց ցնցումների կարողանանք այդ գործը գլուխ բերել»։