Լոռու մարզի գեղատեսիլ վայրերից մեկում` Մոտկորի սրբավայրում, տեղի է ունեցել հայ մեծ դասական Հրանտ Մաթեւոսյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Արձանի հեղինակն է քանդակագործ Սարգիս Ղարիբյանը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել հովանավոր Սամվել Վանեսյանի օժանդակությամբ:
Սիրելի գրողին ու իրենց հայրենակցին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Շամուտ, Լորուտ, Ահնիձոր, Աթան գյուղերի բնակիչները, բազմաթիվ հյուրեր:
Մոտկորցիները նպատակ ունեն այդ վայրում հիմնել մշակութային պուրակ: Նույն տարածքում են գտնվում նաեւ Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: