Հինգշաբթի, 21.11.2024, 18:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Բարեգործական համերգ կամ` մեկ սրվակի 1/3-ը…
12:47
Բարեգործական համերգ կամ` մեկ սրվակի 1/3-ը…
Շուշանիկ Արեւշատյան
Կոմպոզիտորների տան համերգային դահլիճում հուլիսի 29-ին տեղի ունեցավ դաական եւ ժողովրդական երաժշտության բարեգործական համերգ` հանուն մարդկային կյանքի փրկության: Համերգը կազմակերպել էր «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը, որն այս պահին գումար է հավաքում Սյու Սեպետչյանի մայրիկի կրծքի քաղցկեղի բուժման համար  անհրաժեշտ »Հերցեպտին» դեղամիջոցը ձեռք բերելու համար. դեղամիջոցի մեկ արվակն արժե 3000 ԱՄՆ դոլար, անհրաժեշտ է 18 սրվակ…

Բարեգործական համերգին մասնակցում էին միջազգային և հայրենական հեղինակավոր մրցույթների դափնեկիր երաժիշտներ, կատարողներ, անսամբլներ:

Հանդիսատեսը բազամազան էր, ներկա էին տարիքային, սոցիալական տարբեր խմբերի մարդիկ:

Համերգը սկսվեց  ութամյա փոքրիկ դաշնակահարուհի Շուշանիկ Արևշատյանի ելույթով, որը ես ցավոք բաց թողեցի` ուշացա: Դահլիճը լեփ-լեցուն էր` չնայած շոգին, մթնոլորտը` բարի:

Ելույթներ ունեցան նաև «Մեցցո» լարային քառյակը, միջազգային մրցույթների դափնեկիրներ ջութակահարուհի Արուսյակ Հեքիմյանը, «Արահետ» վոկալ անսաբլը, Վիեննայի կամերային թատրոնի մեներգչուհի Լուսինե Ազարյանը, դուդուկահարներ Գեորգի Մինասյանը և Արտակ Ասատրյանը, կիթառահարուհի Լինա Հայրապետյանը, «Գիսանե» վոկալ խումբը, զուռնա-դհոլով` Աննա և Անահիտ Մխիթարյանները, մեներգչուհի Աննա Ավետիսյանը, դաշնակահարուհի Մարիամ Աբրահամյանը:

Ժողովրդական երգչուհի Գայանե Ներսիսյանը, ով նույնպես եկել էր համերգին, երգչուհի Լուսինե Ազարյանի հետ զրույցում ասել է, որ շատ որոգևորված է երիտասարդների այս բարեգործական նախաձեռնությամբ, ու նաև` որ իրենք` ավագ սերնդի արվեստի գործիչները նույպես ցանկանում են մասնակցել բարեգործական միջոցառումներին: Երկու երգչուհիների զրույցի արդյունքում նախանշվեց մոտ ապագայում կազմակերպել և անցկացնել նաև «Սերունդների խաչմերուկ» համերգը, որտեղ ելույթ կունենան հին և նոր սերնդի երաժիշտներ:

Լուսինե Ազարյանը նաև տրամադրել էր Կոմիտասի կատարումների ձայնասկավառակներ, որոնց      վաճառքից      ստացված      հասույթը       նույնպես       հատկացվեց           հիմնադրամին:

Շատ լավ համերգ էր. համ հանդիսատեսն էր գոհ, համ արտիստները, ես կասեի` կրկնակի, քանի որ կատարելուց ու ըմբոշխնելուց բացի նաև  բարի գործ էին արել` մասնակցել մեկ մարդու կյանքի փրկությանը` հավաքելով 305 000 դրամ, որը կազմում է `Հերցեպտինի մեկ սրվակի 1/3-ի համար անհրաժեշտ գումարը :

Օգոստոսի 12-ին One Club -ում տեղի կունենա «DJs FOR LIFE« մեծ տոնախմբությունը` (party), որին կմասնակցի  DJ  Vakcina-ն `«Եկեք ձևավորենք բարեգործության մշակույթ»  կարգախոսով:

Հիշեցնեմ, որ «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է երկրում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց բուժման համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել բուժման կարիք ունեցողներին:
 
Հ.Գ. Ուզում եմ նշել, որ Սյու Սեպետչյանի մեր մեծամեծներին գրած նամակներից և ոչ մեկը պատասխանի չի արժանացել: Նամակներ ուղարկվել են` Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, ներկա և նախկին առաջին տիկիններին` Ռիտա Սարգսյանին ու Բելլա Քոչարյանին, ԱԺ, որտեղ տարածվել է ԱԺ 80 պատգամավորների միջև, նաև` մեծ արտիստ Շառլ Ազնավուրին…  Մտածում եմ` գուցե տեղ չե՞ն հասել նամակները…


Աղբյուր`http://www.armversion.am/2011/08/02/%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%A3-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BD%D6%80%D5%BE%D5%A1%D5%AF%D5%AB-13-%D5%A8/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 708 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0