Օգոստոսի 20-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորում կանցկացնի ''Բազե-2011'' ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի ավելի քան 350 երիտասարդ: Հայաստանի, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև կունենան հանդիպումներ ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ։
Հավաքին կմասնակցեն ՀՀ մարզերը, Երևանը, Արցախը, Ջավախքը, սփյուռքը, պետական և ոչ պետական բուհերը, քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները, ազգային փոքրամասնությունները, Գևորգյան հոգևոր ճեմարանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ոստիկանության ակադեմիան ներկայացնող ջոկատներ։ Ձևավորվել են նաև հաշմանդամների և սկաուտների ջոկատներ: Երեք ճակատներում ընդհանուր առմամբ կմրցեն 42 ջոկատներ։
Այս տարի սկիզբ է դրվում մի նոր ավանդույթի։ Հավաքի մասնակիցների շապիկներին պատկերված են 7 գործիչներ (Մեսրոպ Մաշտոց, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Ալեքսանդր Սպենդիարյան, Գարեգին Նժդեհ, Առնո Բաբաջանյան, Մետաքսյա Սիմոնյան), որոնց հոբելյանական տարին նշում ենք 2011թ-ին։
Աղբյուր`http://www.mamul.am/am/news/731/%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A5-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A8-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7
|