Գլխավոր » 2011»Հունիս»21 »
Բուքինգհեմյան պալատում հնչել են Կոմիտասի և Եկմալյանի մեղեդիները
21:38
Բուքինգհեմյան պալատում հնչել են Կոմիտասի և Եկմալյանի մեղեդիները
Հունիսի 15-ին Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցավ «Երևան Իմ Սեր» բարեգործական ծրագրին նվիրված գալա համերգ-ճաշկերույթը, Նորին Արքայական Մեծություն Իշխան Չարլզի բարձր հովանավորությամբ: Գալա համերգ-ճաշկերույթին մասնակցեցին Հայաստանի հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Շարլ Ազնավուրը, ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը, ազգային բարերարներ Վաչե Մանուկյանը և Հայկ Թիթիզյանը, Անգլիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա Դարզին և այլոք: Ընդունելության գեղարվեստական բաժնում մասնակցեցին «Բախ» երգչախումբը, Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, ջութակահար Մաքսիմ Վանգերովը, երգչուհի Ռենե Ֆլեմինկը, խմբավարներ Դեյվիդ Հիլը և Սերգեյ Սմբատյանը: Ընդունելության ժամանակ հնչել են Հենդելի, Մոցարտի, Բերնշտեյնի, Կոմիտասի և Եկմալյանի գործերը: «Բախ» երգչախումբը կատարեց Եկմալյանի «Սուրբ Սուրբն» ու «Հայր Մերը» հայերենով: Մաքսիմ Վանգերովը և Ս. Սմբատյանը կատարեցին Կոմիտասի «Կռունկը», արժանանալով ունկնդիրների բուռն ծափերին: