ՀՀ մշակույթի նախարարությունն ի գիտություն իրավաբանական և ֆիզիկական անձանց հայտնում է, որ 2012 թ. <<Գրականության պետական պատվեր>> և <<Աջակցություն գրականության հրատարակմանը>> ծրագրերի ցանկերը ձևավորելու համար ընդունում է հայտեր հետևյալ ենթածրագրերով.
1. Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված գրականություն
1.1. Հայ գրքի պատմությանը և հայկական գրավոր մշակույթի կոթողներին նվիրված գրականություն` հայերեն և օտար լեզուներով:
1.2. <<Հայ գրքի և տպագրության կենտրոններ>> մատենաշարով ալբոմներ, գիտահանրամատչելի ուսումնասիրություններ` հայերեն և օտար լեզուներով:
2. Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն
2.1. <<Հայկական հետք>> մատենաշարով` աշխարհի տարբեր երկրների հայկական պատմամշակութային ժառանգության մասին պատմող գիրք-ալբոմներ <<Հայկական գորգ>>, <<Հայկական կիրառական արվեստը>> թեմաներով` ուսումնասիրություն պատմամշակութային ժառանգության տարբեր ճյուղերը ներկայացնող լրակազմ փաթեթներ (բուկլետներ, պլակատներ, ծրարներ, բացիկներ, էլեկտրոնային խտասկավառակներ և այլն):
2.2. Հայաստանի պատմական հուշարձանների և մշակութային օջախների երկլեզու կամ բազմալեզու ուղեցույցներ՝ քարտեզներով:
2.3. Մշակութաբանական, նյութական, ոչ նյութական և հոգևոր մշակութային արժեքներին նվիրված ուսումնասիրություններ, ալբոմներ (գորգագործություն, արծաթագործություն, ասեղնագործություն, ըստ գավառների կամ ըստ ժամանակագրության):
3. <<Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք>> ծրագրին նվիրված գրականություն
3.1. Երևանի պատմությանը և նշանավոր երևանցիներին նվիրված գիտահանրամատչելի և ալբոմային գրականություն:
3.2. Երևանի պատմական և ժամանակակից հուշարձանների, մշակութային օջախների մասին պատմող տեղեկատու բուկլետներ, ուղեցույցներ և քարտեզներ` հայերեն և օտար լեզուներով:
4. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` փաստավավերագրական, գիտահանրամատչելի, մատենագիտական ուսումնա սիրություններ` հայերեն և օտար լեզուներով:
5. Հոբելյանական գրականություն
2012 թ. նշվելիք հայ գրականության, մշակույթի, գիտության և հասարակական կյանքի հայտնի գործիչների հոբելյաններին, ինչպես նաև նշանակալի իրադարձություններին նվիրված հրատարակություններ:
6. Թարգմանական գրականություն
6.1. Դասական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների, ինչպես նաև ժողովրդական բանահյուսության նմուշների թարգմանություններ` օտար լեզուներով:
6.2. Համաշխարհային գրականության լավագույն նմուշների թարգմանություններ՝ հայերեն:
7. Գեղարվեստական գրականություն
7.1. <<Հայ դասականներ>> մատենաշար
7.2. <<Հայ ժամանակակից արձակ>> մատենաշար
7.3. <<Հայ ժամանակակից պոեզիա>> մատենաշար
7.4 Արևմտահայ գրականություն
7.5. Սփյուռքահայ գրականություն
8. Մանկապատանեկան գրականություն
8.1 Մանկապատանեկան ժամանակակից գրականություն պատկերազարդ անթոլոգիաների տեսքով:
8.2. <<Դպրոցական գրադարան>> մատենաշարով` հայ և համաշխարհային դասական գրողների մանկապատանեկան ստեղծագործություններ:
8.3. Ուսուցողական ձեռնարկներ, այդ թվում` քաղաքացիական դաստիարակությանը, Հայաստանի պատմությանը, հայոց լեզվին, բնաշխարհին, մշակույթին նվիրված հանրամատչելի պատկերազարդ գրքեր:
9. Երաժշտական գրականություն
10. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, հոգևոր և նյութական արժեքները ներկայացնող գրականություն
11. Սոցիալական գովազդի առաջարկներ
Հայտերի ներկայացման կարգը
Հայտերը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության <<Գրքի և հրատարակչական գործի կենտրոն>> ՊՈԱԿ՝ ծանուցման հրապարակման օրից մեկ ամսվա ընթացքում: (հասցեն` Իսահակյան 28, հեռ.՝ 52-86-70, 52-86-10):
Հայտատուն յուրաքանչյուր գրքի կամ լրակազմ փաթեթի համար լրացնում է մեկ առանձին հայտ՝ ըստ տրված ձևի: