Գլխավոր » 2011»Օգոստոս»25 »
«Ցեղասպանության որբեր» հայկական ֆիլմը կմասնակցի Նյու-Յորքի կինոփառատոնին
03:37
«Ցեղասպանության որբեր» հայկական ֆիլմը կմասնակցի Նյու-Յորքի կինոփառատոնին
«Ցեղասպանության որբեր» հայկական վավերագրական ֆիլմի համառոտ տարբերակը շաբաթ օրը` օգոստոսի 27-ին, կներկայացվի Նյու-Յորքի կինոփառատոնում: Այդ մասին Asbarez թերթին տված հարցազրույցում հաղորդել են «Armenoid Team» ֆիլմի ստեղծողները:
Ֆիլմը պատմում է Բեյրութի մոտ գտնվող Այնթուրա մանկատան մասին, որտեղ 1000 որբ էր բնակվում: «Ցեղասպանության որբեր» ֆիլմում, որի պրեմիերան կայացավ 2010 թվականի ապրիլի 24-ին, ընդգրկված են Հայոց ցեղասպանությունից հետո որբ մնացած և բռնի կրոնափոխության ենթարկված երեխաների պատմությունները, ինչպես նաև Մորիս Միսակ Քելեչյանի հարցազրույցը, որը քննել է 1915թ. հետո Լիբանանում հայտնված հայ որբերի ճակատագրերը: