Հինգշաբթի, 21.11.2024, 19:15
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » «Դալին և սյուրռեալիստները»՝ ՀՀ ազգային պատկերասրահում (տեսանյութ)
00:51
«Դալին և սյուրռեալիստները»՝ ՀՀ ազգային պատկերասրահում (տեսանյութ)
Դալին և սյուրռեալիստները
Հունիսի 8-ին ՀՀ ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Դալին և սյուրռեալիստները» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։

«Այս մասշտաբային ցուցահանդեսի բացմամբ սկիզբ է դրվում միջոցառումների շարքի, որը սյուրռեալիստական թեմայի շրջանակում կլինի»,- այսօր ցուցահանդեսի բացման արարողությանը նախորդած լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ հույս հայտնելով, որ միջոցառումները կթեթևացնեն քաղաքաբնակների շոգ ամառային առօրյան։ ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն փարավոն Միրզոյանի հավաստմամբ՝ ցուցահանդեսը կազմակերպվել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի, Միացյալ հայկական հիմնադրամի աջաակցությամբ։ Բանախոսներ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, «Արժիլե» պատկերասրահի տնօրեն Քրիստին Արժիլեն, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ներկայացրին ցուցահանդեսը՝ տեղեկացնելով, որ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2011թ. Հուլիսի 7-ից մինչև հոկտեմբերի 15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես՝ նվիրված այնպիսի ճանաչված նկարիչների, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն։

Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը՝ Արժիլե պատկերասրահի տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից, ով տեղեկացրեց և հետաքրքիր համարեց այն հայ նկարիչների մասնակցությունը ցուցահադեսին, որոնք կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը՝ Երվանդ Քոչար, Հ.Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով և այլոք։ Առաջին լրատվականի այն հարցին, թե հայ սյուրռեալիստների աշխատանքներն ինչով են տարբերվում համաշխարհային սյուրռեալիստների աշխատանքներից, Ք. Արժիլեն պատասխանեց, որ հայ սյուրռեալիստների աշխատանքներում ցայտուն արտահայտված են ազգային առանձնահատկությունները, սակայն նրանք միշտ մեկուսացված են եղել սյուրռեալիստների փարիզյան սրճարաններում հանդիպումներից՝ բացառությամբ Արշիլ Գորկու, ով բազմաթիվ անգամներ մասնակցել է սյուրռեալիստների փարիզյան հանդիպումներին։

Բացման արարողությանն իր խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում մեկնաբանմամբ՝ սյուրռեալիզմն արտահայտում է ենթագիտակցական զգացումները՝ վախերը և ցանկությունները։ Բացման արաողությանն իրենց բալետային կատարմամբ ներկայացան նաև Սյուզան Փիրումյանը և Սևակ Ավետիսյանը։

Տեղեկացնենք, որ ցուհանդեսին ներկայացված են շուրջ 160 աշխատանքներ, որոնցից 40-ը հայ հեղինակների, իսկ 120-ը՝ Արժիլեների ընտանիքին պատկանող Սալվադոր Դալիի պղնձափորագրության ամենամեծ հավաքածուն՝ այդ թվում «Մալդորոյի երգերը», «Դիցաբանությունը», «Ֆաուստը», «Հիպպիները»:
 

Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25824.html





Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 765 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Jhon   (29.07.2013 16:21) [Նյութ]
Do you have more great arlitces like this one?

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0