«1ԼՈՒՐ»-ն արդեն գրել էր, որ նախորդ ամսից մեկնարկում է սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «DED_005» ֆիլմի նկարահանումները: Ասենք, որ ֆիլմի գլխավոր օպերատորնը Արտավազդ Խաչատուրյանն է: Ի դեպ, Կիկաբիձեն էլ առիթը բաց չէր թողնում, ու հաճախ կրկնում էր իր և Արտավազդ Խաչատուրյանի անչափ հարազատ ընկերության մասին:
Հիշեցնենք, որ ֆիլմում հանդես են գալիս հայ և ռուս դերասաններ Սերգեյ Շակուրովը, Վախթանգ Կիկաբիձեն, Թամարա Պետրոսյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Հրանտ Թոխատյանը, Սերգեյ Ստեպանչենկոն, Տատյանա Լուտաևան, Դմիտրի Մարյանովը և այլոք:
Լիլիթ Խաչատուրյանը, ով ֆիլմի Երևանյան հատվածի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, ասում է, որ երևանյան նկարահանումներն այսօր կավարտվեն: «Ֆիլմի ստեղծագործական խումբն արդեն առավոտյան Վրաստանում է նկարահանումներ անցկացնելու, հետո էլ նրանք կգնան Ռուսաստան՝ շարունակելու նկարահանումները»,-ասում է Լիլիթ Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ Ֆիլմի սյուժեն պտտվում է 70-ամյա թոշակառու Օլեգ Ստեպանովիչի՝ «քայլող ստի դետեկտորի» (ով իր ողջ կյանքի ընթացքում լրտեսներ և դավաճաններ է բացահայտել) և նրա թոռան՝ Անդրեյի շուրջ։ Երբ ժամանակակից պապը խելագարվում է ձանձրույթից՝ Մոսկվայի այգիներում կարապներ կերակրելով, այդ ժամանակ Երևանում Անդրեյը ծանոթանում և սիրահարվում է հարևանուհուն՝ հմայիչ ուսանողուհի Աննային:
Աղբյուր`http://1lur.am/am/?p=39317
|