Հինգշաբթի, 21.11.2024, 17:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Էլթի խաթունի դամբարանը Դերսիմ նահանգի Մազկերտ գավառում
19:07
Էլթի խաթունի դամբարանը Դերսիմ նահանգի Մազկերտ գավառում
 Էլթի խաթունի դամբարանը Դերսիմ նահանգի Մազկերտ գավառում
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ Արևմտյան Հայաստան այցելած հայկական պատվիրակության անդամները Դերսիմ (Թունջելի) նահանգի Մազկերտ (Մազգիրթ) գավառի կենտրոնում նկատեցին Էլթի խաթունի դամբարանը: Դամբարանը գրավեց հայ ուխտավորների ուշադրությունը, քանի որ 14-րդ դարին պատկանող սույն շինությունը կառուցվել է հայ ճարտարապետի կողմից: Դամբարանի ներսում կային երեք գերեզմաններ, որոնցից մեկը փոքր էր, իսկ երկուսը` մեծ: Ինչպես հայտնի է, Մազկերտ գավառը և շրջակա բնակավայրերը երկար ժամանակ գտնվել են աքքոյունլու ցեղերի տիրապետության տակ: Այս դամբարանի շուրջ հույսվել է գեղեցիկ մի լեգենդ, որի մասին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թղթակցին պատմեց այդ պահին կառույցի մոտ գտնվող մի պատանի` Ալի Իհսան Յըլդըրըմը: Ալի Իհսան Յըլդըրըմի ներկայացրած պատումի համաձայն` աքքոյունլուների առաջնորդ Ուզուն Հասանի քույրը` Էլթի խաթունը, հիվանդանում է: Կինը զգալով, որ իր վախճանն այլևս մոտ է, ասում է իր եղբորը` Ուզուն Հասանին, որ ինքը շատ է վախենում օձերից: Էլթի խաթունը խնդրում է եղբորը, որ մահից հետո իրեն թաղեն ոչ թե հողի տակ, այլ իր համար կառուցեն մի դամբարան: Քրոջ վախճանից հետո Ուզուն Հասանը, նրա խնդրանքին անսալով, կառուցել է տալիս Էլթի խաթուն դամբարանը և ներսում բավականին երկար մի շղթա կախելով` քրոջ դագաղն այնպես է կախել տալիս այդ շղթայից, որ այն մնա օդում: Ըստ պատումի` հաջորդ օրը քրոջ գերեզմանին այցի եկած Ուզուն Հասանը դուռը բացելուն պես մի մեծ օձ է նկատում, որը փաթաթված է լինում քրոջ դագաղին, և խրտնելով հետ քաշվում: «Ճակատագրին պետք է հնազանդվել» ասելով` իջեցնում է օդում կախված դագաղը և քրոջը թաղում հողի տակ: Ուշագրավ է, որ մոտակա շրջանների բնակիչներն այցի են գալիս այստեղ և մոմեր վաոռւմ դամբարանի մոտ:


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11385

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 714 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էլթի խաթուն, դամբարան, Մազկերտ գավառ, Դերսիմ նահանգ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Jetsin   (26.10.2011 13:58) [Նյութ]
Good to see a tleant at work. I can't match that.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0