Եկեղեցին լրիվ անհաղորդ է մշակութային պրոցեսներին, երաժշտության մեջ աղանդավորությունը լուրջ խնդիր է դառնում: Այս մասին այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժիշտ Վահան Արծրունին: «Փոփ երաժշտության եւ ջազի ոլորտում խրախուսվում են երաժիշտներ տարբեր աղանդների կողմից եւ հարց է առաջանում, թե որտեղից գումար այս մարդուն, որ մտել է ռեյտինգային թոփերի մեջ: Տեսնում ես` հանկարծ հայտնվում է մի զույգ, որը մի քանի տարի Անգլիայում էր ապրում, հնարավորություն է ունենում վարձել երաժիշտներ, էդ ո՞նց, ի՞նչ միջոցներով, մանավանդ, որ յուրաքանչյուր պրոդյուսերական կենտրոնում նշված թվեր կան այդ ամենի համար»,- ասաց երաժիշտը:
Վահան Արծրունիի խոսքով`ակադեմիական կրթություն ստացած երաժիշտը, եթե այդպիսի միջոցները ունենա, տոմս կառնի եւ կհեռանա երկրից, քան կմտնի այդ «ռոտացիաների» մեջ, քանի որ դա պատիվ չի բերում: «Հանրային կառույցներում ոլորտ, որտեղ դու կարող ես քեզ հաստատել` որպես արվեստագետ, գոյություն չունի եւ եթե դու պետական կոլեկտիվ չես, դու շանս չունես բեմ բարձրանալ»,- ասաց Վահան Արծրունին:
Աղբյուր`http://news.am/arm/news/64033.html
|