Գլխավոր » 2011»Օգոստոս»6 »
Երևանում կբացվի իտալահայ քանդակագործի ցուցահանդեսը
14:53
Երևանում կբացվի իտալահայ քանդակագործի ցուցահանդեսը
«Բյուրոկրատ» գրախանութում հուլիսի 8-ին կբացվի իտալահայ քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Իտալիայի Մեդալի ասոցացիայի անդամ Սևակ Գրիգորյանի «Մոնոտիպեր» ցուցահանդեսը։
Ըստ արվեստագետի՝ սա գրաֆիկայի տեսակ է, ոճ՝ մի շարք մանր աշխատանքներից հավաքվում է մեկ մեծ կտավի աշխատանք։ «Սկզբնական աշխատանքներից կատարվում են ավելի մեծ աշխատանքներ։ Էսօր իմ համար ավելի հետաքրքիր է աշխատել՝ բացահայտելով մի թեմա։ Այդ թեման զարգացնել և ամբողջապես ներկայացնել այն՝ խնդրի հարուցումից մինչև լուծում։ Այս ցուցահանդեսը կրում է տարբեր թեմաներ։ Սա կարող է դառնալ մեծ պրոյեկտ, նույնիսկ ֆիլմ նկարել, ուր քանդակները կդառնան դերասաններ»,- ասաց նա։
Քանդակագործը ցանկանում է, որ այս աշխատանքը դառնա համատեղ՝ մի քանի արվեստագետներ միասին աշխատեն նույն գաղափարը հանրությանը ներկայացնելու համար, քանի որ արվեստի տարբեր միջոցների զուգադրմամբ ասելիքն առավել հասկանելի է դառնում։ «Տարբեր լեզուներով՝ ֆիլմ, քանդակ և այլն, նպատակին հասնելու համար շատ ավելի հետաքրքիր կլինի»,- նշեց նա։
Արվեստագետը պատմեց, որ ցուցահանդեսին ներկայացվելու է երեխաներին նվիրված շարք, որն ունի «եղեռնի բացահայտման նպատակ»։
Գրախանութի արտ–տնօրեն Արմինե Շահբազյանը նշեց, որ ցուցահանդեսը ներկայացված կլինի մինչև օգոստոսի 31-ը, ժամը 11:00-20:00-ը, մուտքը կլինի ազատ։