Գլխավոր » 2011»Հունիս»24 »
Երևանում կկայանան կոմպոզիտոր Յ. Յակուլովի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները
22:11
Երևանում կկայանան կոմպոզիտոր Յ. Յակուլովի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները
Հունիսի 26-ին Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը կեզրափակի իր աշխատանքը Առնո Բաբաջանյան համերգասրահում փառատոնի հատուկ հյուր` կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Յակով Յակուլովի (ԱՄՆ) հեղինակային համերգով:
Համերգին կայանալու են Յակուլովի «Sonata brevis»-ի և «Նարեկ» թավջութակի և դաշնամուրի համար սյուիտի համաշխարհային և «Chant» N3 ալտի և թավջութակի համար ստեղծագործության հայաստանյան պրեմիերաները: Բացի դրանից, համերգին կհնչեն նաևԿոնցերտ N2 ալտի, կլավեսինի, դաշնամուրի և լարայինների համար և «Musica leggiera & Musica Eroica» թավջութակի, դաշնամուրի և լարայինների համար գրած ստեղծագործությունները:
Համերգին մասնակցելու են ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահար Ջուլիետա Վարդանյանը, կլավեսինահար Լուսինե Հակոբյանը և Փառատոնի Կամերային նվագախումբը (դիրիժորներ` Արամ Թալալյան և Յակով Յակուլով):
Փառատոնը, որ սկսել է հունիսի 7-ին, նպատակ ունի զարգացնել ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը` հիմնվելով տասնամյակների ընթացում ձևավորված կատարողական դպրոցի նվաճումների և ձեռքբերումների վրա, ինչպես նաև խթանել ալտ և թավջութակ գործիքների հանդեպ հետաքրքրությունը, այդ գործիքների համար նոր երկերի ստեղծումը` գործընթացում ներգրավելով հայ ժամանակակից կոմպոզիտորներին: Փառատոնը բաղկացած է 5 համերգից, որոնց իրենց մասնակցությունը բերեցին և դեռ կբերեն մոտ շուրջ 30 երաժիշտներ. երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաև փառատոնային կամերային նվագախումբը: Փառատոնը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: